×


Փարիզի նորաձեւության շաբաթվա ամենաաստղաշատ շոուն եւ Սելին Դիոնի ելույթը

Փարիզում ամենամյա նորաձեւության շաբաթվա շրջանակներում Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ կայացել է L'Oréal Paris-ի ցուցադրությունը, որին մասնակցել են բրենդի հետ համագործակցող բազմաթիվ աստղեր:


Նրանց թվում էին Քենդալ Ջենները, Հայդի Քլումը, Եվա Լոնգորիան, Քարա Դելեւինը, 88-ամյա Ջեյն Ֆոնդան, Քրիստեն Բելը, Էնդի ՄաքԴաուելը, Ֆիլիպին Լերուա-Բոլյոն, պարալիմպիկ չեմպիոն Բեատրիչե Վիոն եւ էլի շատերը:  


Երեկոյի դեմքը L'Oréal Paris-ի վաղեմի դեսպան Սելին Դիոնն էր: 58-ամյա երգչուհին, որը հիվանդության պատճառով երկար ժամանակ ելույթ չէր ունենում, վերջերս հաղթականորեն վերադարձել է բեմ ու մասնակցել նաեւ նորաձեւության շաբաթվան: Նա գեղեցիկ ու մարմինն ընդգրկող սեւ զգեստով կատարել է իր հայտնի «I’m Alive» հիթը:



30-ամյա Քենդալ Ջենները, ով ամեն տարի մասնակցում է L'Oréal-ի շոուին, կիսաթափանցիկ ու երկար բացվածքով սեւ զգեստով էր:


53-ամյա Հայդի Քլումը փայլում էր իր խոր դեկոլտեով, 51-ամյա Եվա Լոնգորիան երեկոյան կոմբինեզոնով էր, իսկ 34-ամյա Քարա Դելեւինը՝ կարմիր զգեստով:


Ուշադրության կենտրոնում էր նաեւ «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ Ֆիլիպին Լերուա-Բոլյոն:

Կարդալ ավելին

Quality Sign BW