×


«Հասկացա, որ կորցրի իմ ազատությունը». Նիկոլայ Ավետիսյանն ընկերուհի ունի

Դրամատիկական թատրոնի դերասան Նիկոլայ Ավետիսյանն ու լրագրող Կարինա Տերտերյանն Ինստագրամի միջոցով են ծանոթացել: Դերասանը սիրո պատմության մանրամասները վստահել է BRAVO.am-ին՝ խոստովանելով, որ իրենց մեջ սեր էր առաջին հայացքից:

«Բավական երկար ժամանակ է՝ միասին ենք: Ինստագրամում եմ առաջին անգամ տեսել Կարինային: Երկար սպասելուց հետո գրեցի՝ «Նկարներդ վերջացան, բա հիմա ի՞նչ լայքեմ»: Այս նախադասությունն էլ հիմք դրեց մեր երկխոսությանը: Մի քանի օր շփվելուց հետո հրավիրեցի սուրճի: Առաջին հանդիպումը շատ լավ անցավ: Երկար խոսում էինք գրականությունից, կինոյից, նույնիսկ հոգեբանություն էինք քննարկում, իր մտքերն ու գաղափարներն ինձ զարմացնում էին: Ինքն էլ նույն հետաքրքրությամբ ամբողջ ընթացքում ուշադիր լսում էր ինձ: Այդ ընթացքում մի պահ մեր հայացքներն իրար հանդիպեցին, ու հասկացա, որ կորցրի իմ ազատությունը:): Փաստորեն իր դեպքում էլ սեր առաջին հայացքից էր»,-պատմել է Նիկոլայը:


Զույգը պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները.«Ամեն ինչ դրան է տանում: Չգիտեմ դա կլինի առաջիկայում, թե ապագայում, կարեւորը՝ սերը պահելն է: Իսկ ինչ վերաբերում է մեծ միջոցառումներին, այո՛, երկուսս էլ մեծ միջոցառումների կողմնակից ենք. մենք հարսանիք կանենք, մեր ընկերներն էլ կտժան:)»,-նշել է նա:


Ըստ դերասանի՝ Կարինան խանդոտ չէ.«Արդեն ծանոթ է գրեթե բոլոր խաղընկերուհիներիս: Հասկանում է մասնագիտությանս բնույթը եւ խանդելու փոխարեն հակառակը՝ ոգեւորում է, որ ավելի շատ աշխատեմ: Վեճեր ու խանդերի մասին էլ խոսք լինել չի կարող, նույնիսկ նախկիններիս չի խանդում:): Կարիանան էլ լրագրող է, հասցնում է ե՛ւ սովորել, ե՛ւ աշխատել իր մասնագիտությամբ: Մինչ իրեն հանդիպելը լրագրությունն ինձ ընդհանրապես ծանոթ չէր, նրա ոգեւորությունն ու սերն իր մասնագիտության նկատմամբ ստիպեց ինձ ուսումնասիրել լրագրությունը, սիրում եմ իրեն նաեւ իր մասնագիտության մեջ»:


Խոսելով աշխատանքային նորություններից՝ Նիկոլայ Ավետիսյանը պատմել է. «Դրամատիկական թատրոնում առաջիկայում նոր ներկայացումներ են սպասվում, որնոցում ես եւս ընդգրկված եմ: Ֆիլմերում եւ հեռուստասերիալներում խաղալու առաջարկներ դեռեւս չկան: Որակյալ սերիալներից եւ ֆիլմերից չեմ հրաժարվի»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նիկոլայ Ավետիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին