×


«Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան, ինչի՞ էիր էդքան շտապում». Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հուզիչ գրառում է կատարել սիրված երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ: Նա խոստովանել է, որ «մի կերպ է իրեն հավաքել, որ գրի».

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով մեղեդի, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով, հոգին մեզ բացելով... Մաքրամաքուր գնաց... իր խղճի ու տեսակի առաջ մաքուր... Որակով մնաց, ընկեր ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր հնչյունով... Մենք՝ աղքատացանք... Իսկ ինքն ուղղակի գնաց վերեւ... սիրո ճամփով դեպի վերեւ... Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան... ինչի՞ էիր էդքան շտապում... Խաղաղ մնա, Հայկո ջան... Կարոտներով թողեցիր...»:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW