×


ENIGMA-ի վոկալիստ Էնդրյու Դոնալդսը համերգ կտա Երեւանում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 21-ին ելույթ կունենա Էնդրյու Դոնալդսը՝ ENIGMA-ի «ոսկե ձայնը»։ Լարային նվագախմբի եւ մանկական երգչախմբի ուղեկցությամբ արտիստը կներկայացնի ENIGMA-ի հիթերն ու իր մենակատարային ստեղծագործությունները։

Գերմանացի երաժիշտ եւ պրոդյուսեր Միխայել Կրետուի ստեղծած նախագիծը միավորել է էլեկտրոնային երաժշտությունը, էթնիկ մոտիվները, երգչախմբային հատվածներն ու մթնոլորտային հնչողությունը՝ ձեւավորելով սեփական ճանաչելի երաժշտական լեզուն։

Նախագծի հնչողության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Էնդրյու Դոնալդսի ձայնը։ Ճամայկացի երգիչն իր մենակատարային կարիերան սկսել է 1990-ականներին, իսկ 1998-ին միացել է ENIGMA-ին՝ սկսելով համագործակցել Միխայել Կրետուի հետ։ Նրա վոկալը հնչել է նախագծի առանցքային ալբոմներում եւ դարձել դրանց երաժշտական մթնոլորտի անբաժանելի մասը։

ENIGMA-ն վաճառել է ավելի քան 70 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում եւ արժանացել բազմաթիվ «պլատինե» ու «ոսկե» մրցանակների։ Նրանց «Sadeness (Part I)», «Return to Innocence», «Beyond the Invisible» եւ «Modern Crusaders» երգերը համաշխարհային երաժշտության պատմության մաս են դարձել։



Զուգահեռաբար Դոնալդսը շարունակել է իր  երաժշտական ուղին որպես մենակատար։ Նրան միջազգային ճանաչում են բերել «Mishale», «All Out of Love», «Save Me Now» եւ այլ հայտնի երգեր։ Նրա երաժշտությունը հնչել է ֆիլմերում ու հեռուստանախագծերում։



Երեւանում սպասվող համերգը հնարավորություն կտա ENIGMA-ի սիրված ստեղծագործությունները լսել կենդանի՝ նոր ձեւաչափով։ Ծանոթ էլեկտրոնային հնչողությանը կմիանան լարային նվագախումբն ու մանկական երգչախումբը՝ ստեղծելով տպավորիչ եւ հուզառատ բեմական ծրագիր։

Կարդալ ավելին

Quality Sign BW