ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի անժամանակ մահվան կապակցությամբ ափսոսանքի խոսքերով է ողողված սոցցանցերի հայկական տիրույթը: Սիրված երգչի ընկերները, գործընկերներն ու երկրպագուները տարածում են նրա գեղեցիկ ստեղծագործությունները, գրառումներով արտահայտում կորստի ցավը:
Սիրուշոն նշել է, որ եղբայր կորցրեց, բոլորս տաղանդ կորցրինք:
«Հայկ ջան, լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ: Պակասդ չի լրացվի: Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է Արամ MP3-ն:
View this post on Instagram
Արամեն պատմել է, որ Հայկոյի հետ ծանոթացել էր Հայաստան գալուն պես.«Դու ամեն ինչ արեցիր, որպեսզի սկսեմ աշխատել ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Եվ ես դա երբեք չեմ մոռանա: Աննկարագրելի ցավ, Հայկո ախպեր, Աստված հոգիդ լուսավորի»:
Նունե Եսայանը խոստովանել է՝ հավատում էր, որ հրաշք կլինի.«Բայց… Մեր լավ ընկեր, տաղանդավոր մարդ, լույսերի մեջ մնաս, մեր Հայկո»:
«Հայկոս, բարի ճանապարհ, վերեւ»,- գրել է Ավետ Բարսեղյանը:
View this post on Instagram
Դավիթ Սահակյանց. «Հայկո ջան, երգիչ, ընկեր, տղամարդ…»:
Գարիկ Պապոյան. «Հայկո ջան... Հավատս չի գալիս... »:
View this post on Instagram
Սիլվա Հակոբյան. «Խամրեց մի վառ գույն մեր երգարվեստում: Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»:
Արա Մարտիրոսյան. «Հայկո ջան, ախպեր ջան: Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի վերեւ»:
Անահիտ Կիրակոսյան. «Դու կաս իմ հոգու մեջ հավիտյան: Լուսավոր… լույս դարձար: Բարի ճանապարհ, վերեւ, բարի ճանապարհ, իմ լավ ընկեր»:
Գրիգոր Դանիելյան. «Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս: Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»:
View this post on Instagram
Շուշաննա Թովմասյան. «Լույսերի մեջ մնաս, սիրում ենք քեզ»:
Անի Քրիստի. «Հանգչես խաղաղությամբ, մեր տաղանդավոր ընկեր»:
Մարիամ Ալեքսանյան. «Հայկո, չեմ հավատում, չեմ հավատում: Անբացատրելի է, չեմ դիմանում: Վերեւ…»:
Արման Նշանյան. «Հրաշալի մարդ, ընկեր, արվեստագետ...»:
Անի Երանյան. «Հայկո, էս ի՞նչ արեցիր»:
Շողեր Թովմասյան. «Վախ, Հայկոս, մեր սրտերի Մաեստրո»:
View this post on Instagram
Հրաչուհի Ութմազյան. «Ես հրաժարվում եմ հավատալ... ու չեմ հավատալու... Իմ սիրո երգիչ... Երանի աստղերին... հիմա քո երաժշտությունը երկնքում է հնչելու, իսկ մենք ներքեւից ծափահարենք քեզ... Մինչ նոր հանդիպում... ընկերս... »:
Եվա Ռիվաս. «Իմ հարազատ ընկեր, չեմ կարողում հավատալ, որ այլեւս չկաս: Ասես մղձավանջ լինի: Չեմ հավատում: Հանգչիր խաղաղությամբ, Հայաստանի պարծանք: Քեզ շատ եմ սիրում»:
View this post on Instagram
Աստղիկ Սաֆարյան. «Հայկո ջա՜ն, հավատս չի գալիս, հազար ափսոս: Իր երաժշտական ոճին միշտ անդավաճան երգիչ, հրաշալի կոմպոզիտոր եւ լավ մարդ։ Հոգիդ լույսի մեջ թող լինի, ննջիր խաղաղությամբ»:
Արաբո Իսպիրյան. «Հայկոս, բառերն ուղղակի սեղմվել են կոկորդումս, դու հավերժ ես քո երգերի պես»:
Քրիստ Մանարյան. «Վախ, Հայկ ջան, խոստացել էիր իմ Լիլոյի համար երգ գործիքավորել, ընկա հավերժ գործերով ու էդպես էլ չկարողացա կենտրոնանալ, թե ինչ գրեմ։ Կարևորն էդ անտեր գործերը չեն, կարեւորը մարդիկ են։ Առանց քեզ բոլորիս հոգիներում դատարկություն է, բայց երգերդ էդ դատարկությունը լցնում են բերնեբերան։ Հանգչիր խաղաղությամբ, բոլորիս միշտ խաղաղություն բերած մեր լուսավոր հպարտություն»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: