×


Քրիստինա Կարապետյանի որդիների չարաճճիություններն ու ավագի 3-ամյակը

Քրիստինա Կարապետյանի ավագ որդին օրերս դարձել է 3 տարեկան: Միքայելի տոնական օրվա լուսանկարներն ու մանրամասները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին:

«Այս տարի արդեն հասկանում եւ սպասում էր ծննդյան օրվան, նույնիսկ նախընտրած նվեր ուներ՝ կարմիր մոտոցիկլետ»,- պատմել է Քրիստինան եւ հավելել, որ հյուրերն իրենց հարազատներն են եղել՝ բալիկների հետ.«Խնջույքի հատուկ թեմա չէինք ընտրել. գունավոր փուչիկներ էին ու առյուծիկով տորթ»:

Քրիստինա Կարապետյանը՝ որդու հետ


Խոսել ենք նաեւ երկու տղաների մայր լինելու եւ եղբայրների հարաբերությունների մասին.«Միքայելն ու Հովհաննեսն իսկապես օրինակելի եղբայրներ են: Ավագ որդիս շատ հոգատար եւ համբերատար է, իսկ խաղալիքի համար վեճերն անխուսափելի են: Երկու տղայի մայր լինելը պարզապես հպարտություն է, չեմ ուզում անդրադառնալ նրանց չարաճճիությունների հետ կապված դժվարություններին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քիստինա Կարապետյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW