×


«2020-ի դեպքերը փոխեցին Երեւանում մեծ հարսանիք անելու մեր պլանները». Միքայել Արամյան

Հայաստանում ծնված, բայց Ռուսաստանում ապրող եւ գործունեություն ծավալող դերասան Միքայել Արամյանն օրեր առաջ Հայաստանում էր: BRAVO.am-ը հանդիպել է նրան, խոսել այստեղ գտնվելու առիթների, ներկայիս զբաղվածության, առաջիկա անելիքների, ամուսնության եւ շատ այլ հարցերի շուրջ:

- Նկատել եմ, որ Հայաստան այցելելու առիթը երբեք բաց չեք թողնում, բայց  համավարակը որոշակիորեն խոչընդոտներ էր առաջացրել։ Հիմա վերջապես այստեղ եք: Կպատմե՞ք՝ ինչ նպատակով։

- Ճիշտ եք, սիրով եմ գալիս միշտ, քանի որ ես շատ-շատ եմ սիրում Երեւանը: Հայրս՝ քանդակագործ Աշոտ Արամյանը, Երեւանում է ապրում: Այս անգամ եկել ենք նրա եւ եղբորս՝ Լեւոնի ծննդյան տարեդարձերը միասին նշելու: Երեք տարի առաջ էինք այստեղ ու շատ պատահական. եղբորս հետ նստած զրուցում էինք  ու հենց այդ պահին մտածեցինք գալ հայրիկին տեսնելու, չորս օր մնացինք Երեւանում, ու հենց մեր Մոսկվա  վերադառնալու հաջորդ օրը փակվեցին սահմանները՝ համավարակով պայմավորված: Այնուհետ Մոսկվայից հետեւում էինք, թե ինչ էր կատարվում Հայաստանում՝ պատերազմ եւ ապրումներ: Մեզնից կախված հնարավորն էինք անում, դե, ինչպես յուրաքանչյուր հայ այդ շրջանում: Ֆիզիկապես Մոսկվայում էինք, բայց մեր սրտերը թողել էինք Հայաստանում:

- Այս անգամ որտե՞ղ եք հասցրել լինել, Ձեր սիրելի վայրերը որո՞նք են:

- Շատ եմ սիրում իմ հարազատ Սարյանի անվան փողոցը, որտեղ մեր հայրական տունն է գտնվում: Շատ ուրախ եմ, որ հիանալի վերափոխվել է այդ փողոցը, հպարտ եմ, որ այն այդքան գրավիչ վայր է դարձել տեղի բնակիչների եւ զբոսաշրջիկների համար: Նաեւ շատ եմ սիրում Կասկադը. հաճելի մթնոլորտ է սուրճ վայելելու համար: Այս անգամ նաեւ հասցրի  բացահայտումներ անել ու լինել նոր վայրերում՝ Գոշավանքում եւ Սեւանում: Անասելի հաճելի տպավորություններ ստացա:

Միքայել Արամյանը


- Ինչպե՞ս եւ ե՞րբ եք եկել այն մտքին, որ դերասանի մասնագիտությունն եք ընտրելու։

- Դեռ փոքր տարիքից սիրում էի ելույթներ ունենալ եւ չէի կաշկանդվում բեմից: Միշտ մասնակից եմ եղել տարբեր բեմադրությունների՝ սկզբում  հենց մանկապրտեզում, իսկ հետո արդեն դպրոցում, որտեղի թատրոնում եմ խաղացել: Երեւի արդեն 13-14 տարեկանում հասկացա, որ դա իմն է: Իհարկե, մինչեւ հիմա էլ երբեմն երկմտում եմ՝ իմն է, թե ոչ։ Այնուամենայնիվ, աշխատում եմ իմ մասնագիտությամբ, որը շատ եմ սիրում: Այս առումով երջանիկ մարդ եմ:

- Դուք շատ երկար ճանապարհ եք անցել, ստացել եք համապատասխան կրթություն՝ ավարտելով Մոսկվայի Ժամանակակից արվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Հիմա համացանցի միջոցով մարդիկ շատ հեշտությամբ հայտնիություն են ձեռք բերում, առանց կրթության դառնում դերասան կամ հաղորդավար: Ի՞նչ եք կարծում՝ մասնագիտական կրթություն ստանալը դեռ մնո՞ւմ է պահանջված:

- Աշխարհը շատ արագ փոխվում է, եւ հիմա համացանցային պարզունակ ու զվարճալի բովանդակության համար կրթություն իսկապես պետք չէ, քանի որ հասարակության պահանջները սոցհարթակում այնքան բարձր չեն, որ դժվար լինի դրանք բավարարել ու հետաքրքիր լինել: Սակայն, երբ բլոգերները կամ համացանցային հայտնիները սկսում են նկարահանվել ֆիլմում, ապա կրթության բացակայությունը նկատելի է, եւ բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ մարդը բնությունից իսկապես շատ տաղանդավոր է: Իրենց էությունից հեռու խոր ու լուրջ բան նրանք չեն կարող խաղալ, քանի որ դերերի համար գիտելիք ու հիմք է պետք: Մենք սովորելու ընթացքում  նեղ մասնագիտական գիտելիքներ ու փորձ ենք ձեռք բերում, կարելի է ասել, որ ապրում ենք համալսարանում՝ չունենալով այլ բաներով զբաղվելու հնարավորություն: Սա իր հետքն է թողնում մեզ վրա ու դառնում հիմնասյուն հետագայի համար: Ինձ առանց կրթության շատ դժվար կլիներ, շատ բաներ չէի հասկանա: Կարծում եմ, որ երբ մարդը միայն մի ձեւ է խաղում, ապա դա մեծ ու տաբեր դերերի համար բավարար չէ, իսկ նկարել կարճ տեսանյութեր սոցհարթակների համար կարելի է:


- Դուք ոչ սլավոնական արտաքին ունեք, բայց ռուսական իրականության մեջ եք ծավալում Ձեր գործունեությունը: Ձեր արտաքինը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է դերեր ստանալու հարցում:

- Չեմ թաքցնի՝ խանգարում է: Իհարկե, շատ դերեր հենց իմ արտաքինի շնորհիվ եմ ստացել, բայց նաեւ շատ դերերից զրկվել եմ: Բնականաբար, ռուսական իրականության մեջ իմ կերպարն այնքան պահանջված չէ, որքան հենց սովորական սլավոնական արտաքինը: Տասից մեկ դերի համար կարող է համապատասխանել արտաքինս: Հեշտ չէ որպես դերասան մշտական գործ գտնել, եւ հենց այդ պատճառով ես նաեւ հեռուստատեսությունում եմ աշխատում։

- Հանրությունը Ձեզ սկսեց ճանաչել հատկապես «Աստիճաններ դեպի երկինք» (Лестница в небеса) հեռուստասերիալից: Ինչպե՞ս եղավ, որ ստացաք գլխավոր հերոսի դերը: Այդ ժամանակ պատրա՞ստ էիք այդպիսի հայտնիության:

- Շատ անսովոր ճանապարհով եմ հայտնվել այդ սերիալում՝ առաջարկը ստանալով «ВКонтакте» սոցիալական հարթակում: Հետո արդեն ինձ ասացին, որ որոնողական համակարգում գրել են «գեղեցիկ դերասան» ու ինձ էին գտել: Շատ ծիծաղելի է, թե այդ կերպ ինչպես կարող էին գտնել, քանի որ ես ոչ մի տեղ նման գրառում անգամ չեմ արել երբեւէ: Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող այդ սերիալի համար շատ երկար էին քասթինգ արել: Ինձ հրավիրեցին, խաղացի փորձնական դրվագ, բայց մտածում էի՝ անհնար է ինձ ընտրեն: Առանց մենեջերի կամ պրոդյուսերի էի, կարծում էի՝ ավելի զիլ դեմքեր կլինեն: Սակայն ինձ զանգեցին ու կանչեցին: Հեշտ նախագիծ չէր ամեն առումով: Մենք կես տարի շատ ծանրաբեռնված աշխատել ենք, եղել է դեպք, որ 24 ժամ նկարահանվել ենք։ Ութ կիլոգրամ նիհարել էի: Մեկ օրվա մեջ այդքան տարբեր էմոցիաներ՝ լաց, սեր, ծիծաղ, թախիծ, խաղալը դժվար է, բայց շատ ուրախ էի: Մարդիկ սիրեցին ֆիլմը, այդպիսի արձագանք չէի սպասում, բայց հենց այդ դերից հետո իմացա, թե ինչ է նշանակում «արթնանալ հայտնի»: Պատրաստ չէի այդ հայտնիությանը,  անգամ սկզբում դեպրեսիվ էի,  մտածում էի՝ արժանի չեմ նման ուշադրության, հայտնիությունը պատասխանատվություն էր ենթադրում։ Այդ ժամանակ փողոցում պարզապես զբոսնել չէի կարողանում։ Հաճելի էր, որ ճանաչում են, բայց բարդ էր:

Միքայել Արամյանը եւ Արմինե Բրսոյանը


- Ինչպե՞ս հաղթահարեցիք կյանքի այդ փուլում առաջացած նոր մարտահրավերները:

- Այդ շրջանում առաջին անգամ նկատեցի, որ ինձ գաղտնի նկարում են, տալիս ամսագրերին: Մի անգամ շատ վատ դեպք եղավ. ծննդյանս օրը գնացել էի խանութից ալկոհոլ գնելու, հաջորդ օրը տեսնում եմ հոդված այն մասին, որ ես հարբեցող եմ: Անսպասելի էր: Այդ շրջանում հազարավոր նոր ծանոթներ ունեցա, նոր ընկերներ, որոնք ինձնից ուշադրություն ու ժամանակ էին ակնկալում: Ես հիանալի ընտանիք ունեմ, որն ինձ աջակցում է, եւ նրանք թույլ չտվեցին երկար սավառնել օդում: Հասկացա, որ ընդհանուր առմամբ ոչինչ  չի փոխվել՝  ընտանիքս  նույնն է,  մտերիմ ընկերներս նույնն են, ես նույն մարդն եմ: Փառքը շատ բարդ կին է, ունի տատանվող բնավորություն: Եթե մտածես, որ ավելի լավն ես, քան՝ մյուսները, քիթդ բարձր ման գաս, ապա քեզ միանգամից կհարվածի պատասխանը, որին չես դիմանա: Մարդիկ կան, որոնց բնավորությունն է փոխվում. միշտ սկանդալների մեջ են, որ մնան հայտնի: Երբ քեզ սիրում են, հարգում, մոտենում շնորհքով ծանոթանում, նկարվում, շատ հաճելի է, բայց տհաճ է, երբ սկսում են անբռնազբոս մտերմություն դրսեւորել: Հանդիսատեսին հարկավոր է հարգել, քանի որ նրանց միջոցով ենք դառնում հայտնի:

- Դուք սկսել եք թատրոնից, հիմա այնտեղ ունե՞ք զբաղվածություն:

- Թատրոնը յուրաքանչյուր դերասանի սերն է, բայց հնարավորություն չեմ ունենում հիմա ամբողջությամբ տրվելու դրան: Չեմ խաղում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան դժվար ու բարդ է թատրոնի դերասանի կյանքը՝ փորձեր, ժամանակ: Իսկ իմ կյանքի պահանջները թատրոնի աշխատավարձով չեմ կարող բավարարել։ Հույս  ունեմ, որ մի օր կկարողանամ համատեղել, ուղղակի հիմա դեռ այնքան հեղինակություն չունեմ, որ յուրաքանչյուր թատրոն կարողանամ գնալ իմ ներկայացրած պահանջներով՝ աշխատավարձի կամ այլ տեղեր նկարահանվելու առումով: Հիմա եթե գնամ թատրոն, ապա զբաղվածության պատճառով մյուս նախագծերին չեմ կարողանա մասնակցել:

- Թատրոն, կինո, հաղորդավարություն. որտե՞ղ եք Ձեզ հարմարավետ զգում, ո՞րն է ավելի հետաքրքիր:

- Թատրոնն ու կինոն չեմ համեմատի, քանի որ դա կարծես այն հարցը լինի՝ մամային ես շատ սիրում, թե պապային: Երկուսն էլ մարմնիս ամեն բջիջով սիրում ու զգում եմ, բայց  տարբեր ձեւերով: Կինոն իմ կիրքն է: Ամբողջ ազատ ժամանակս տրամադրում եմ իմ սիրելի ռեժիսորների նկարահանած ֆիլմերը վերադիտելուն, նոր ֆիլմերին ծանոթանալուն։ Ամենաքիչը մելոդրամաներ եմ սիրում, որոնք հոգումս մեծ արձագանք չեն գտնում: Նախընտրում եմ  արտհաուս ֆիլմեր՝ ազատ, անսովոր ու հետաքրքիր, բայց նաեւ մասսայականություն վայելող ֆիլմեր էլ եմ սիրում: Օրինակ՝ ռեժիսոր Դենի Վիլնյովը համարձակվում է լայն հանդիսատեսի համար նկարել փորձարարական կինո՝ ստեղծելով դրանք շատ խոր, ոչ միագիծ: Նա կարողանում է հետաքրքրություն առաջացնել ինչպես փոփքորնով դիտողի, այնպես էլ կինոքննադատների շրջանում: Այնպես, ինչպես Քվենտին Տարանտինոն, Մարտին Սկորսեզեն, Քրիստոֆեր Նոլանը, որոնք նկարում են ֆիլմ բոլորի եւ ոչ բոլորի համար՝ իրենց բնորոշ նրբություններով:

Միքայել Արամյանը


- Եթե դուք լինեիք ռեժիսոր, ի՞նչ ֆիլմեր կնկարահանեիք եւ արդյոք դեր կտայիք Ձեզ:

- Ինձ հետ սիրով կաշխատեի եւ ամենալավ դերերը կտայի ինձ (ծիծաղում է,-հեղ.): Իմ ծրագրերում եւ երազանքներում ռեժիսորական գործունեություն ծավալելու միտք կա: Կարծում եմ՝ մարդն իրավունք չունի զբաղվել ռեժիսուրայով՝ համապատասխան չլինելով: Պետք է հոգեպես աճեմ ու հասնեմ դրան, քանի որ ռեժիսորը պետք է արտահայտվի կադրերի միջոցով: Գիտեմ, որ շատերն այսպես չեն մտածում, դրա հետեւանքով կա այն, ինչ կա: Իմ մեջ պետք է կուտակվի այնքան ասելիք, որ ուզեմ կիսվել հանդիսատեսի հետ: Միայն այդ դեպքում կներխուժեմ այդ ոլորտ: Դժվար է ասել ժանր կամ ուղղվածություն, բայց կուզեմ լավ ֆիլմեր նկարել, որոնք նախ ինձ դուր կգան, հետո նաեւ հանդիսատեսին:

- Ներկայում ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ նորություններ սպասենք Ձեր մասնակցությամբ:

- Այս պահին «Пятница» հեռուստաընկերության եթերում «Դժոխային խոհանոց» (Адская кухня) հաղորդման մեջ ռեստորանի տնօրենի կերպարում եմ, որը դերասանական խաղ է զուգորդված հաղորդավարությամբ: Շատ հետաքրքիր փորձ է այս նախագիծն ինձ համար, քանի որ ռեստորանային բիզնեսին վերաբերող բացահայտումներ արեցի: Նոր դերի առաջարկ կա, այս անգամ հանդես կգամ որպես փաստաբան, որը հանուն սիրո դեմ է գնում համակարգին: Սերիալ է, որը համացանցում կտեղադրվի:

- Դուք նաեւ բացահայտումների սիրահար եք ճամփորդելու առումով: Ո՞ր քաղաքները կամ երկրներն ենք հավանել:

- Շատ եմ սիրում ճանապարհորդել. ամեն նոր քաղաքում ինձ տպավորում են մարդիկ, ես չեմ սիրում հյուրանոցային հանգիստ, երբ նույն տարածքում ծովն ու լողավազանն են, տարածքից դուրս չեն գալիս: Նախընտրում եմ քայլել փողոցներում, եթե, իհարկե, շատ վտանգավոր երկիր կամ քաղաք չէ: Սիրում եմ շփվել տեղացիների հետ, գնալ շուկա, զգալ իրանց մթնոլորտը ու կյանքի ռիթմը: Մարդիկ շատ բան են պատմում երկրի մասին, ավելի շատ, քան պատմությունը: Շատ եմ սիրում Լոս Անջելեսը, քանի որ այնտեղ զգացողություն է, որ դու ինսթագրամյան ֆիլտրով ես նայում քաղաքին ու կյանքին: Այլ իրականություն է, լավ եղանակ է հիմնականում, իսկ մարդիկ այլ են՝ տարբեր ազգություններ ու սովորույթներ, մշակույթների շատ անհավանական խառնուրդ է: Լոս Անջելեսը փախստականների քաղաք է  եւ հենց այդ պատճառով էլ այդքան տարբեր ու հետաքրքիր է:

Միքայել Արամյանը՝ կնոջ հետ


- Վերջերս Ձեր ինսթագրամյան էջից պարզ դարձավ, որ ընտրյալ ունեք՝ Լայման, ինչպե՞ս եք ծանոթացել, ինչո՞վ է նա զբաղվում: Սիրելի ունենալու հանգամանքը երկրպագուհիներն ինչպե՞ս ընդունեցին:

- Մենք շատ պատահական ենք ծանոթացել սրճարանում: Նա գովազդի ոլորտում է աշխատում, ինչպես նաեւ միջոցառումների կազմակերպման լավագույն ընկերություններից մեկն իրենն է հիմա Մոսկվայում: Ազգությամբ վրացուհի է: Ես հպարտանում եմ իրենով, բայց շատ քիչ հրապարակումներ եմ անում իմ էջում, քանի որ չեմ ուզում, որ իմ անձնական կյանքը եւ սիրելիին թիրախավորեն: Շատ կարեւոր է, թե մարդն ինչպես է մատուցում այդ տեղեկությունն իր հետեւորդներին, բոլոր սկանդալների սկիզբը հենց մատուցման ձեւից է սկսվում. շատերն իրենց անձնականի հիման վրա են ուզում ալիք ստեղծել։ Ես չեմ ձգտում դրան ու չեմ ուզում, որ հանկարծ համացանցում վատ բաներ գրեն: Չէ՞ որ համացանցից օգտվում են տարաբնույթ մարդիկ, եւ լավ գիտենք, թե ինչերի են ընդունակ նրանք: Ի դեպ, մենք մեծ հարսանիք էինք ուզում անել Երեւանում, բայց  2020 թվականի դեպքերը փոխեցին մեր մտադրությունները:


Զրուցեց Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am


Микаэл Арамян: «2020 год изменил наши планы о большой свадьбе в Ереване»

Родившийся в Армении, но проживающий и работающий в России актер Микаэл Арамян несколько дней назад посетил Армению. BRAVO.am провел с ним встречу, обсудив причины его пребывания здесь, текущую работу, предстоящую деятельность, брак и многие другие вопросы.  

- Я заметила, что Вы никогда не упускаете возможности посетить Армению, однако пандемия создала определенные препятствия. Наконец вы здесь. Расскажите, пожалуйста, с какой целью?

- Вы правы, я всегда с удовольствием приезжаю сюда, так как очень люблю Ереван. Мой отец, скульптор Ашот Арамян, живет в Ереване. На этот раз мы приехали отметить вместе дни рождения  отца и брата Левона. В прошлый раз мы были здесь три года назад, причем это произошло совершенно случайно. Сидели как-то с братом, общались – и решили приехать навестить отца. Мы пробыли в Ереване четыре дня, и на следующий день после нашего возвращения в Москву границы закрылись из-за пандемии. Из Москвы мы наблюдали, что происходило в Армении — война и переживания. Мы делали все, что от нас зависело, впрочем, как и все армяне в этот период. Физически мы находились в Москве, однако наши сердца оставались в Армении.

- Где Вам удалось побывать на этот раз? Какие ваши любимые места в Ереване?

- Я очень люблю улицу имени Сарьяна – там находится наш родительский дом. Очень рад, что она так восхитительно преобразилась. Горжусь тем, что она стала привлекательным местом для местных жителей и туристов. Еще очень люблю Каскад, где в приятной обстановке можно насладиться чашечкой кофе. И на этот раз мне удалось открыть для себя новые места и побывать в Гошаванке и Севане. Впечатления были прекрасные.

- Как и когда у Вас возникла мысль выбрать профессию актера?

- С юных лет я любил выступать и не испытывал смущения на сцене. Участвовал в различных спектаклях, сначала в детском саду, потом играл в школьном театре. Где-то в 13-14 лет понял, что это то, чем я хотел бы заниматься. Бывает, что сомнения в том, мое это или нет, посещают меня и сейчас. Тем не менее я работаю и очень люблю свою профессию. В этом плане я счастливый человек.

- Вы прошли длинный путь, получили соответствующее образование, окончив актерский факультет Московского института современного искусства. В наши дни люди легко приобретают известность при помощи интернета, становятся актерами или ведущими, не имея соответствующего образования. Как по вашему, получение профессионального образования по-прежнему остается востребованным?

- Мир меняется очень быстро, и теперь для простого и развлекательного контента в интернете, действительно, образование не обязательно, поскольку требования общества на социальной платформе не настолько высоки, чтобы было сложно удовлетворить их и быть интересным. Однако, когда блогеры или интернет-знаменитости начинают сниматься в фильме, нехватка образования становится заметной. Они не могут играть ничего глубокого и серьезного по своей сути, так как для таких ролей нужны знания и фундамент. Исключением становятся только те случаи, когда человек по-настоящему талантлив от природы. В процессе учебы мы приобретаем узкопрофессиональные знания, можно сказать, «живем» в университете, не имея возможности заниматься другими делами. Это накладывает свой отпечаток, и становится основой для будущего. Мне было бы очень сложно без образования, много чего я бы не понял. Думаю, что когда человек играет в одном образе, этого недостаточно для больших и разнообразных ролей, но снимать короткие видеоролики для социальных сетей вполне возможно.

- У Вас не славянская внешность, однако свою деятельность Вы ведете в российской действительности. Помогает или мешает Вам внешность в получении роли?

- Не буду скрывать, мешает. Конечно, многие роли я получил именно благодаря моей внешности, однако из-за нее же лишился многих ролей. Естественно, в российской действительности мой образ не так востребован, как обычная славянская внешность.  Моя внешность может соответствовать каждой десятой роли. Нелегко найти постоянную работу в качестве актера, я работаю на телевидении также и по этой причине.

- Публика стала узнавать Вас главным образом по сериалу «Лестница в небеса». Как получилось, что Вы получили главную роль? Готовы ли Вы были к такой популярности  на тот момент?

- В этом сериале я оказался очень необычным образом, получив предложение в социальной сети «В Контакте». Уже потом мне рассказали, что в поисковике дали запрос «красивый актер» и нашли меня.  Очень забавно, как они могли найти меня таким образом, так как я нигде похожей записи никогда не оставлял. На Первом российском каналe, где транслировался этот сериал, очень долго проводили кастинг. Меня пригласили, я сыграл пробный эпизод, но думал, что вряд ли меня выберут. У меня не было ни менеджера, ни продюсера, думал, что найдутся претенденты на роль покруче меня. Однако мне позвонили и пригласили. Это был непростой проект во всех смыслах. Полгода мы работали очень напряженно, был даже случай, когда съемки длились 24 часа. Я похудел на 8 килограмм. В течение одного дня испытывать столько разных эмоций — плач, любовь, смех, грусть. Было сложно играть, но я доволен. Люди полюбили фильм, я не ожидал подобного отклика, но именно после этой роли понял, что значит «проснуться знаменитым». Я не был готов к такой славе, даже по началу находился в депрессии, думал, что не достоин такого внимания, узнаваемость предполагала ответственность. В то время я не мог просто пройтись по улице. Приятно было, что узнают, но в то же время сложно.

- Как Вы преодолели новые вызовы на том этапе жизни?

- Именно в тот период я впервые заметил, что меня тайно фотографируют и отдают снимки журналам. Как-то произошел очень неприятный инцидент. В день своего рождения я пошел в магазин за спитным, а на следующий день на глаза попадается статья о том, что я - алкоголик. Это было неожиданно. В тот период у меня появились тысячи новых знакомых, новых друзей, которые ждали от меня внимания и времени. У меня прекрасная семья, которая меня во всем поддерживает, и они не позволили мне долго парить в облаках. Я понял, что в целом ничего не изменилось: моя семья и близкие друзья - те же, и сам я - тот же человек. Популярность — вещь сложная. У нее, как у женщины - непостоянный характер. Позволишь себе хоть на миг почувствовать лучше других, задерешь нос - тебя сразу же призовут к ответу, и ты не сможешь противостоять этому. Есть люди, характер которых  меняется. Они в вечных скандалах – так они пытаются сохранить свою известность. Когда тебя любят, уважают, хотят познакомиться, сфотографироваться с тобой – это, конечно же, очень приятно. Но неприятно, когда начинают проявлять навязчивость. Зрителей нужно уважать, потому что именно благодаря им мы становимся знаменитыми.

- Вы начали с театра. А сейчас Вы там играете?

- Театр - любовь каждого актера, к сожалению, сейчас у меня нет возможности полностью посвятить себя ему. Нет, не играю. Ни для кого не секрет, насколько трудна и сложна жизнь театрального актера — репетиции, время. Театральная зарплата на данный момент не может удовлетворить мои потребности. Надеюсь, что когда-нибудь смогу совмещать, но пока у меня не такой высокий авторитет, чтобы я мог пойти в любой театр со своими требованиями соответствующей зарплаты или совмещения со съемками. Если я сейчас буду играть в театре, то не смогу участвовать в других проектах из-за плотного графика.

- Театр, кино, работа ведущего. Где Вы чувствуете себя наиболее комфортно? Какая область для Вас интереснее?

- Не буду сравнивать театр и кино, потому что этот вопрос из серии «кого ты любишь больше - маму или папу». Я люблю и чувствую их каждой клеточкой моего тела, но по-разному. Кино — моя страсть. Всё свободное время я посвящаю пересмотру фильмов, снятых моими любимыми режиссерами, знакомству с новыми фильмами. Меньше всего мне нравятся мелодрамы – они не находят отклика в моей душе. Я предпочитаю фильмы в стиле  «артхаус» — свободные, непривычные и интересные, но мне нравятся также популярные фильмы. Например, режиссер Дени Вильнёв решил снять экспериментальные фильмы для широкой аудитории, делая их очень глубокими и с нелинейным сюжетом. Они способны вызвать интерес как у зрителя с попкорном, так и у кинокритиков, так же как и фильмы Квентина Тарантино, Мартина Скорсезе, Кристофера Нолана, которые снимают кино для всех и в то же время для избранных, с присущими им нюансами.

- Если бы Вы были режиссером, какие бы фильмы Вы сняли и какие роли сыграли бы?

- Я бы с удовольствием поработал с собой и дал бы себе самые лучшие роли (смеется – прим. автора). В моих планах и мечтах есть мысль о режиссуре. Думаю, что человек не имеет права заниматься режиссурой, если этому не соответствует. Мне нужно вырасти духовно и достичь этого, так как режиссер должен выражать себя посредством кадров. Знаю, что многие так не думают, поэтому мы имеем то, что имеем. Я должен накопить в себе много того, чем мог бы поделиться со зрителем. Только тогда я войду в эту сферу. О жанре или направлении говорить сложно, хотелось бы снимать хорошие фильмы, которые, в первую очередь, будут нравится мне, а потом и зрителям.

- Чем вы занимаетесь сейчас? Каких новостей ожидать с вашим участием?

- Сейчас в программе «Адская кухня» на телеканале «Пятница» я играю роль директора ресторана – это актерская игра, совмещенной с работой ведущего. Для меня это очень интересный опыт, ресторанный бизнес стал для меня открытием. Есть предложение новой роли. В этот раз я сыграю юриста, который идет против системы ради любви. Это сериал, который будет выложен в интернет.

- Вы любитель открытий также в плане путешествий. Какие города или страны Вам понравились?

- Я очень люблю путешествовать. В каждом новом городе меня впечатляют люди. Я не люблю отдых в отеле, где все на одной территории - и море, и бассейн, не выходишь за пределы гостиничного комплекса. Предпочитаю гулять по улицам, конечно, если это не очень опасный город или страна. Люблю общаться с местными, ходить на рынок, чувствовать атмосферу и ритм жизни города. Люди многое рассказывают о стране, больше, чем история. Я очень люблю Лос-Анджелес, потому что там кажется, что ты смотришь на город и жизнь через фильтр «Инстаграм». Это другая реальность. Там в основном хорошая погода, и люди совсем другие, это своеобразный микс различных национальностей и обычаев, невероятное смешение культур. Лос-Анджелес — город беженцев, поэтому он такой разный и интересный.

- Недавно по Вашей странице в «Инстаграм» стало ясно, что у вас есть избранница - Лайма. Как вы познакомились? Чем она занимается? Как Ваши поклонницы восприняли тот факт, что у вас есть любимая?

- С Лаймой мы случайно познакомились в кафе. Она работает в сфере рекламы. Ей принадлежит также одна из лучших компаний по организации мероприятий в Москве. По национальности она грузинка. Я горжусь ею, но на своей странице делаю очень мало публикаций, так как не хочу, превращать в мишень свою личную жизнь и жизнь любимого человека. Важно, как человек преподносит эту информацию своим подписчикам. Любой скандал начинается именно с этого. Многие хотят привлечь к себе внимание фактами из личной жизни. Я к этому не стремлюсь и не хочу, чтобы в интернете стали вдруг писать неприятные комментарии. Ведь интернетом пользуются всякие люди, и мы хорошо знаем, на что они способны. Кстати, мы собирались сделать большую свадьбу в Ереване, но 2020 год изменил наши планы.

Интервью провела Армине Брсоян
Фото: Элен Гаспарян
Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին