×


Սիլվա Հակոբյանի 33-ամյակի ֆոտոշարքն ու դստեր անակնկալը

Սիլվա Հակոբյանն այսօր դարձել է 33 տարեկան։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին մտաբերել է հիշարժան տարեդարձերը եւ տրամադրել հոբելյանի առթիվ իրականացրած նոր ֆոտոշարքը:

«Օրս շատ ուրախ է սկսվել։ Ծնողներս ու ամուսինս են առաջինը շնորհավորել։ Միլան, ով ավելի շուտ է քնում, ժամը 00:00-ին հինգ պակաս արթնացավ ու ինձ անակնկալ մատուցեց։ Հաղորդագրություններ ու զանգեր եմ ստանում, հաճելի բարեմաղթանքներ լսում, ինչն ինձ համար ամենակարեւորն է»,-ասել է նա։

Փոքրիկ Միլան


Մեծ հավաքույթ չի նախաձեռնել.«Այս անգամ խնջույքի հավես չունեի։ Ընտանիքի անդամներով մի տեղ կգնանք ու կընթրենք, ավելի ոչ մի բան։ Հուսով եմ՝ դեռ մեծ ու գեղեցիկ տարեդարձեր կտոնեմ»։

Երկու տորթ է ունեցել.«Մեկը ծնողներս էին պատրաստել, մյուսն՝ ամուսինս, այնպես որ, շատ երազանքներ պահելու հնարավորություն ունեի։ Առաջին, ամենակարեւոր երազանքն այս պահին որ ունեմ ու մեր ժողովրդին էլ խիստ անրհաժեշտ է, առողջությունն ու խաղաղությունն է, մյուս բոլոր երազանքներս ավելի անձնական են»։

Սիլվա Հակոբյանը


Ասում է՝ անմոռանալի տարեդարձերը շատ-շատ են.«Կար ժամանակ, երբ բոլորս ավելի անհոգ էինք, ու երկրպագուներս ամեն տարի հաճելի անակնկալներ էին մատուցում։ Հայրս էլ միշտ գեղեցիկ խնջույքներ էր կազմակերպում, օրինակ՝ 25-ամյակիս հավաքույթն է շատ տպավորել. լավ եւ ուրախ օր էր»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիլվա Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին