×


«Սրանք ոչ միայն լուսանկարներ են, այլեւ արվեստի գործեր». Էվա Խաչատրյան

Դերասանուհի Էվա Խաչատրյանը տարբերվող նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ զրուցելով իր բաց կերպարի մասին: Սա Էվայի եւ Արվին Քոչարյանի առաջին համագործակցությունը չէ. բացի անհատական ֆոտոշարքերից, Էվան հանդես է եկել նաեւ լուսանկարչի «Mysticus» նախագծում։

Էվա Խաչատրյանը


«Կես խոսքից հասկանում ենք իրար, իսկ երբ աշխատանքում մեծ սեր ու նվիրվածություն կա, արդյունքն անպայման գոհացնող է լինում։ Այս շարքն էլ կարճ ժամանակում ենք ստեղծել: Ոգեւորող կարծիքներ եմ լսել։ Ճիշտ է՝ քննադատություններն էլ շատ են, բայց վաղուց դրանց թեթեւ եմ վերաբերվում։ Մայրս էլ հիանալի է ընդունել նոր կերպարս։ Մենք նույն կերպ ենք մտածում։ Հասկանում է, որ սրանք ոչ միայն լուսանկարներ են, այլեւ արվեստի գործեր։ Լավ գիտի, որ ես սերիալներում նկարվող մեկը չեմ, ուսում եմ ստացել, տարիներով տքնել եմ այս կետին հասնելու համար»,-պատմել է նա։

Թվացյալ մերկությունը վուլգարությունից հեռու է․«Կա մի նկար, որում մերկ եմ, բայց ավելորդ ոչ մի բան չի երեւում։ Արվինի առանձնահատկությունն այն է, որ նա շեշտը դնում է ոչ թե մարմնի այս կամ այն մերկ մասը ցուցադրելու, այլ դերասանի խաղի, նրա աչքերի արտահայտած զգացմունքի վրա»։

Էվա Խաչատրյանը


Խոսել է նաեւ նախորդ ֆոտոշարքերից․«Ժամանակ առ ժամանակ նորովի ներկայանալու անհրաժեշտություն է լինում։ Իմ բոլոր ֆոտոշարքերն էլ իրենց տեսակի մեջ հաջողված են։ Կառանձնացնեմ նաեւ Հակոբ Քալաշյանի հեղինակած ֆոտոշարքը, որը Լոռու մարզի Ջրաշուշանների լճում էինք իրականացրել»։

Նոր կերպարներ կմարմնավորի.«Իմ հարազատ Կամերային թատրոնում պրեմիերաներ են սպասվում։ Ռեժիսոր Դավիթ Աբրահամյանի հետ շատ հետաքրքիր գործ ենք պատրաստել։ Սերիալներում ընդգրկվելու տարբեր առաջարկներ եղել են, բայց դրանք ինձ չոգեւորեցին, սպասում եմ նորերին»,-եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին