×


3 անհաջող նշանադրություններից հետո Փերիս Հիլթոնը գաղտնի ամուսնացել է

Փերիս Հիլթոնն ու Քարթեր Ռեումն ամուսնացել են: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ Փերիսի պապիկին պատկանող կալվածքում:


Հրավիրված են եղել միայն ամենամտերիմ մարդիկ: Զույգն ամեն ինչ արել է, որ լրագրողները հարսանիքի մասին տեղյակ չլինեն: Հյուրերի թվում են եղել Էմմա Ռոբերթսը, Քեյթ Հադսոնը, Էվան Ռոսն ու էլի շատ հայտնիներ. պապարացիները հասցրել են նրանցից մի քանիսին լուսանկարել:

View this post on Instagram

A post shared by Paris Hilton (@parishilton)



Հարսանեկան միակ լուսանկարը հենց Հիլթոնն է հրապարակել Ինստագրամի իր էջում, որից էլ պարզ է դառնում, որ կրել է Oscar de la Renta-ի զգեստ: Լուսանկարին կից նա գրել է.«Իմ ընդմիշտը սկսվում է այսօրվանից»:

40-ամյա Հիլթոնը չի կարող ուրախալի նորությամբ չկիսվել աշխարհի հետ:  Առաջիկայում հարսանեկան 2 երեկույթ է սպասվում, որի կադրերը ցուցադրվելու են նրա 13 մասանոց նոր «Paris in Love» ռեալիթի շոուի ընթացքում:


Փերիսը խոստովանել է, որ շատ է ցանկանում իր հետեւորդները տեսնեն, թե ինչպես է գտել իր սիրելիին ու հեքիաթային հարսանիք ունեցել: Շոուի առաջին մասն արդեն ցուցադրվել է Peacock ալիքով:

Հիլթոնի ամուսինը նույնպես 40 տարեկան է, նա գործարար է: Զույգը հանդիպում է 2 տարի, թեեւ ծանոթ է արդեն 10 տարի: Ռեումն ամուսնության առաջարկություն է արել փետրվարին, դրանից առաջ Հիլթոնը 3 անգամ նշանադրված է եղել, սակայն այդպես էլ չի ամուսնացել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին