×


Անի Դաշյանի երեխաների մկրտությունն ու կնքահայրերի ընտրությունը

Անի Դաշյանն ու Լյուդվիգ Կարապետյանը մկրտել են իրենց երեխաներին՝ 5-ամյա Ռոբերտին եւ 5 ամսական Միլանային։ Հաղորդավարուհին BRAVO.am-ին պատմել է, որ կնունքի երկու արարողություն են կազմակերպել․ դստերը մկրտել են սեպտեմբերի 27-ին՝ Մոսկվայում, որդուն՝ հոկտեմբերի 6-ին՝ Երեւանում։

«Մեր բալիկների ծնվելուց հետո ամուսինս որոշել էր, թե ովքեր են լինելու նրանց կնքահայրերը։ Այդ պարտականությունը վստահել էինք նրա մանկության ընկերներին՝ Արտաշեսին ու Ալբերտին։ Տարիների մտերմությունը վերածվեց բարեկամության։ Արտաշեսը նաեւ մեր հարսանիքի քավորն է, մենք էլ՝ իր երեխաների։ Ինչպես ասում են՝ խաչքավոր ենք»,- ասել է Անին։


Ռոբերտի մկրտության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Աննա եկեղեցում․ «Այդ նույն եկեղեցում էլ մենք պսակադրվել ենք։ Այն մեր ընտանիքի համար շատ խորհրդանշական է. ամեն կիրակի նույն եկեղեցում էլ պատարագի ենք մասնակցում։ Միլանային էլ Մոսկվայի հայ առաքելական եկեղեցում ենք կնքել։ Ճիշտն ասած՝ եկեղեցում այլ ազատ օր չկար, սկզբում սրտնեղում էի, հասկանալի պատճառներով չէի ցանկանում այդ օրը կնքել երեխային, բայց հաջորդ օրը պետք է վերադառնայինք, չուզեցի հետաձգել»,- նշել է նա։

Մեծ հավաքույթ չեն կազմակերպել.«Չեմ սիրում, որ մկրտության արարողությունը վերածում են մեծամասշտաբ միջոցառման։ Ռոբերտի կնունքից հետո մտերմիկ հավաքույթ ունեցանք»։


Խոսել ենք նաեւ փոքրիկ Միլանայի մասին․«Նա, ի տարբերություն տղայիս, հանգիստ երեխա է։ Եթե իր պահանջները բավարարվում են՝ կուշտ է, տակդիրը փոխված է, կարող է երկար ժամանակ հանգիստ նստել։ Եղբորը շատ է սիրում, նրա արած ամեն մի քայլին ուշադիր հետեւում է ու զվարճանում։ Նա էլ իր հերթին խենթանում է քրոջ համար. խանդի ոչ մի դրսեւորում չեղավ, առաջին իսկ օրից շատ լավ ընդունեց քրոջը»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Դաշյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին