Սիրուշոն տեւական դադարից հետո նոր լուսանկար է հրապարակել սոցցանցային իր էջերում եւ նշել, որ պատերազմների ու հարազատ մարդկանց կորուստների չավարտվող շղթայում դժվար է դարձել պատուհան գտնել հրապարակումներ անելու համար: Երգչուհին պարզաբանել է, որ նույն պատճառով արդեն մեկ տարուց ավելի է՝ հրաժարվել է նաեւ բոլոր համերգային միջոցառումներից:
«Առհասարակ, ինձ պարբերաբար անհրաժեշտ է լինում կտրվել սոցիալական հարթակներից, փոխարենը նախընտրում եմ այդ րոպեներն էլ անցկացնել ընտանիքիս հետ կամ կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որն անում եմ այդ պահին։
Գիտակցում եմ, որ պետք է փորձել համատեղել, եւ հուսով եմ՝ կյանքի ինչ-որ փուլում կսովորեմ դա ավելի լավ անել:): Եվ ուզում եմ դա անել առաջին հերթին այն մեծ թվով մարդկանց հանդեպ հարգանքից ելնելով, ովքեր հետեւում են ինձ եւ աշխատանքիս:
Այս ընթացքում աշխատել եմ տարբեր ծրագրերի վրա, որոնք առաջիկայում կփորձեմ ներկայացնել։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս եք ու սպասում եք ինձ»,-գրել է նա:
BRAVO.am


×
6,638





