×


Մեկնարկել են «FLYONE ARMENIA»-ի Երեւան-Լիոն-Երեւան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից իրականացնում է Երեւան-Լիոն-Երեւան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթներ:

Երեւան-Լիոն չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին՝ յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 44 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 39 եվրոյից։


Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրել է խորհրդանշական ժապավենն՝ ազդարարելով հայկական ավիաընկերության կողմից դեպի եվրոպական երկրներ երկար սպասված ուղիղ կանոնավոր չվերթների մեկնարկը։

Դեպի Լիոն թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում «FLYONE»-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշել է.«FLYONE ARMENIA-ն դարձավ հայկական առաջին ավիաընկերությունը, որն ավելի քան մեկամյա դադարից հետո կիրականացնի թռիչքներ դեպի Եվրամիության երկիր՝ ԵՄ ավիացիոն սեւ ցուցակում գտնվելուց հետո: Հաշվի առնելով հայկական համայնքի մեծությունը եւ կարեւորությունը Ֆրանսիայում` Լիոնը առանցքային ուղղություն է, ու պատահական չէ, որ հենց այս քաղաք ուղղված չվերթներով ենք մեկնարկում մեր թռիչքները դեպի Եվրոպա»:


«FLYONE ARMENIA»-ի բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաեւ՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

«FLYONE ARMENIA» ընկերության մասին

«FLYONE ARMENIA»-ն հիմնադրվել է 2021թ.-ին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «FLYONE ARMENIA»-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ եւ ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 նստատեղի համար եւ համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաեւ՝ համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների եւ բակտերիաների 99,97%-ը:


«FLYONE»-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թվականին՝ Մոլդովայի Հանրապետությունում, եւ այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

«FLYONE»-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաեւ՝ 2018, 2019 եւ 2020 թթ․ «FLYONE»-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» լավագույն տասնյակում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին