«Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Աիդա եւ Շառլ Ազնավուրների արխիվային լուսանկարը, որում նրանք մանուկ հասակում են:
Առիթն Աիդա Ազնավուրի տարեդարձն է. ընտանիքի ամենավագ անդամն այսօր դարձել է 99 տարեկան:
«Քույրը նույնիսկ այս հումորային տեսարանում է հոգ տանում Շառլի մասին՝ լուցկիով վառելով ափարիկի ծխախոտը: Շառլ Ազնավուրն այս նկարի մասին կատակում էր՝ «Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է ձայնս խռպոտ դարձել»»,-նշված է գրառման մեջ:
Լուսանկարը՝ «Ազնավուր» հիմնադրամի Աիդա եւ Շառլ Ազնավուրները
Աիդա Ազնավուրը ծնվել է 1923 թվականի հունվարի 13-ին: Երգչուհու իր կարիերան սկսել է Ֆրանսիայում, ձայնագրել է երգեր ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով: Աիդայի ամուսինը ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցն էր:
BRAVO.am
Աղբյուրը՝ «Ազնավուր» հիմնադրամ


×
6,094





