×


Մահացել է դիզայներ Թիերի Մյուգլերը. ովքեր են կրել նրա ստեղծած զգեստները

73 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի դիզայներ ու լուսանկարիչ Թիերի Մյուգլերը: Իր առաջին հավաքածուն նա ներկայացրել է 1973-ին, իսկ դրանից մեկ տարի անց հիմնել սեփական նորաձեւության տունը: Համաշխարհային ճանաչում դիզայները ստացել է 1990-ականներին:

Նրա ստեղծած զգեստներն այդ տարիներին փոփ մշակույթի մի մասն են դարձել ու հայտնվել Ջորջ Մայքլի «Too Funky» տեսահոլովակում ու հայտնի «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմում, որի գլխավոր դերում Դեմի Մուրն է:


20 տարի առաջ Մյուգլերը հեռացել է նորաձեւությունից, այնուհետեւ սկսել զբաղվել թատերական ու բեմական հագուստների ստեղծմամբ, աշխատել է Cirque du Soleil-ի հետ ու Բեյոնսեի ոճաբանը եղել:


Վերջին տարիներին դիզայների գործերի նկատմամբ հետաքրքրությունը նորից աճել է, քանի որ նրա արխիվային զգեստները սկսել են կրել Քիմ Քարդաշյանն ու Քարդի Բին: Քարդաշյանի համար նույնիսկ նոր զգեստ է ստեղծել, որով նա ներկայացել է 2019-ի Met Gala-ին ու մեծ իրարանցում առաջացրել:


Մյուգլերը համագործակցել է նաեւ Նաոմի Քեմփեբելի, Քեյթ Մոսի, Եվա Հերցիգովայի, Լեդի Գագայի հետ:


2021-ին Փարիզում անցկացվել է Թիերի Մյուգլերի ցուցահանդեսը, որում ներկայացված են եղել նրա գործունեության երկար տարիների ընթացում ստեղծված առավել ակնառու զգեստները:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW