×


Գեւորգ Գրիգորյանը, Լիկա Մեսրոպյանը, Ռոմելա Սարգսյանը եւ այլք՝ Ելենա Արշակյանի նոր սերիալում

«Ամեն տարի գարնանը»՝ այսպես է կոչվում պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր սերիալը, որը հունվարի 31-ից կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: BRAVO.am-ը ներկայացնում է նախագծի մանրամասներն ու դերասանական կազմին:

«Սերիալում նկարահանվում են ինչպես հանրությանն անհայտ դեմքեր, այնպես էլ հայտնի դերասան-դերասանուհիներ: Կան դերասաններ, որոնք առաջին անգամ են նկարահանվում երկար սերիալում: Շնորհակալ եմ Լիկային, որ արձագանքեց եւ հանդիպումից հետո համաձայնեց նկարահանվել մեր նախագծում: Մի երիտասարդ է ներգրավված, որը պատերազմի մասնակից է եւ, ցավոք, կորցրել է ոտքերը: Թատերականի ուսանող է, այժմ էլ շարունակում է ուսումը: Շատ եմ ուզում, որ մեր երիտասարդներն անկախ ամեն ինչից կարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը»,- նշել է Ելենան:


Պրոդյուսերի խոսքով՝ բարդ է ցրտին նկարահանումներ անելը, բայց իրենց ոչինչ չի խանգարում.«Նպատակն արդարացնում է միջոցները: Մենք լավ ու սիրուն նախագիծ ենք ստեղծում, իսկ ցրտին, տաքին եւ խոնավությանը չենք նայում»:


Նախագծի դերասանական կազմում են Լիկա Մեսրոպյանը, Ռոմելա Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը, Արման Ղազարյանը, Հայկ Դուրգարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Իրինա Հարությունյանը, Մերի Հակոբյանը:


«Մերիի կերպարն ավարտվեց նախորդ նախագծում, եւ քանի որ շատ սիրում եմ, թե ինչպես է նա իրեն մատուցում նկարահանման հրապարակում, ցանկացա, որ այս նախագծում եւս ներգրավված լինի: Ես սիրում եմ աշխատել ոչ միայն լավ մասնագետի, այլեւ լավ մարդկանց հետ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Արմենիա» հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW