×


Ռիհաննան եւ A$AP Rocky-ն սպասում են իրենց առաջնեկին

Հիանալի նորություն երգչուհի Ռիհաննայի ու ռեփեր A$AP Rocky երկրպագուների համար: Նրանք առաջին անգամ ծնողներ են դառնալու:

Լուրը հայտնի է դարձել Մայլս Դիգսի ֆոտոշարքի միջոցով: Ռիհաննան ու A$AP Rocky-ն քայլում են Նյու Յորքում, բռնել են միմյանց ձեռքերը, իսկ երգչուհին ցուցադրում է արդեն բավական կլորացած փորիկը:

Ռիհաննան


Հարաբերությունների մասին զույգը հայտնել է 2020-ի նոյեմբերին, իսկ մեկ ամիս անց միասին մեկնել են հանգստի Բարբադոս, որտեղ էլ նշել են Ամանորը: Ծանոթացել են նրանք դեռ 2010-ին, սակայն այն ժամանակ ընդամենն ընկերներ են եղել:

Առաջին միջոցառումը, որին ներկայացել են որպես զուգընկերներ, 2021-ի սեպտեմբերին տեղի ունեցած Met Gala-ն է եղել:

Ռիհաննան եւ A$AP Rocky-ն


Զրույցներից մեկում ռեփերը շատ ջերմ է խոսել Ռիհաննայի մասին ու նրան անվանել իր ողջ կյանքի սեր: Նա նաեւ ընդգծել է, որ շատ է ցանկանում երեխաներ ունենալ, քանի որ անհավանական ու հոգատար հայր կլինի:

Ռիհաննան էլ ավելի վաղ խոստովանել էր, որ ցանկանում է ընտանիք կազմել, քանի որ նորովի է սկսել զգալ կյանքն ու հասկացել, որ այն կարճ է եւ պետք է ամեն ինչ հասցնել անել:

Ռիհաննան եւ A$AP Rocky-ն


Ռիհաննայի ու A$AP Rocky-ի մտերիմները լրատվամիջոցներին հայտնել են, որ նրանց հարաբերություններում իսկական ներդաշնակություն է տիրում:

Հայտնի չէ՝ արդյոք նրանք պատրաստվում են ամուսնանալ, թե ոչ: Նախկինում երկուսն էլ ամուսնացած չեն եղել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW