Հաղորդավար Արամ Մելիքյանն իր ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում հետաքրքիր մրցույթի մասին է հայտնել, որին կարող են մասնակցել միայն այն զույգերը, որոնք պատրաստվում են ամուսնանալ 2022 թվականին։
Իր հրապարակած տեսանյութում նա դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ տեղեկացնում է, որ հաղթող զույգն ունենալու է 5000 դոլար եւ ավելի արժողությամբ ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն: Հաճելի նվերներ են սպասվում նաեւ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին։
«Հաղթողի հարսանիքն անվճար վարելու ենք երկուսով»,-նշել է Արամը, իսկ Ռաֆայելը կատակով հավելել, որ ինքն էլ է չամուսնացածների շարքում, եւ կարող է ստացվի՝ իր հարսանիքը երկուսով վարեն անվճար:):
«Լավ բաներ են լինելու. հաղթողին մենք կգանք հյուր, եւ անմոռանալի օր ենք ունենալու», - նշում են նրանք:
Արամ Մելիքյանը հրապարակել է մրցույթի մանրամասները եւ գրել.«Հաղթողին սպասվում է հիանալի նվեր՝ ես ու Ռաֆայել Երանոսյանը՝ հանդիսավարներ, Dj Smoke, Vage Studio-ի լազերային շոու ծրագիր եւ էլի թույն անակնկալներ՝ բոլորն անվճար»:
Նախընտրական փուլի պայմաններին ծանոթացեք այստեղ:
BRAVO.am


×
7,902






