×


«Արտասվելու չափ հուզվել էի». Անահիտ Կիրակոսյանի ընտանիքի խենթ 10-ամյակը եւ նոր ֆոտոշարքը

Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի ընտանիքը 10 տարեկան է: Դերասանուհին ամուսնության հոբելյանի առթիվ իրականացված ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել օրվա մասին:

«Գաղափարն իմն էր, բայց ամեն ինչ երկուսով ենք մտածել: Շատ էի ուզում, որ տասը տարվա ամփոփումն երեւար լուսանկարներում: Երբ արդյունքը տեսա, հատկապես աղջիկներիս հետ լուսանկարը, շատ հուզվեցի, անգամ արտասվելու չափ: Մենք իսկապես չենք զգում՝ ժամանակն ինչ արագ է սլանում. միայն երեխաների հասունությունը տեսնելով»,-նշել է Անահիտը:


Պատմել է՝ շատ խենթ օր են անցկացրել ամենամտերիմներով.«Գնացքով առավոտ շուտ գնացինք Գյումրի՝ Սեւ բերդ, Մհեր Մկրտչյանի, Շիրազի, Իսահակյանի թանգարաններ, իսկ երեկոյան բոլորով հենց այնտեղ վայելեցինք իմ սիրելի արտիստների՝ «Hayat Project» խմբի համերգը»:


Թե ամուսիններն ինչ են նվիրել միմյանց, դերասանուհին նախընտրեց գաղտնի պահել, բայց պատմեց երեխաների անակնկալի մասին.«Կեսգիշերին Արտակի հետ տուն մտանք, պարզվեց՝ չէին քնել, այլ պատրաստվել էին մեզ դիմավորելուն. ամբողջ տունը ռոմանտիկ մոմեր, վարդի թերթիկներ, գինու բաժակներ ու փոքրիկ տորթիկ՝ վրան գրված «10 տարվա սեր»: Անսահման հուզիչ էր իրենց ոգեւորվածությունը, ես, ինչպես միշտ, հուզված էի»:


Խոսել ենք նաեւ տասը տարվա դժվարությունների մասին.«Չկա ընտանիք, որ չունենա դժվարություններ, մենք էլ բացառություն չենք. տարբեր բնավորություններ, երեխաների մանկություն, դեռահասություն ու հասունություն: Ամեն փուլ իր բարդությունն է ունեցել, բայց կարեւորը՝ չթուլանալն է , ճիշտ պահին միմյանց զիջելը, շատ սեր տալն ու գնահատելը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW