×


Հայտնի են «Օսկար 2022»-ի հավակնորդները

Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում: Երեկոյան ամերիկյան կինոակադեմիան հայտնել է բաղձալի արձանիկի հավակնորդների անունները:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Բելֆաստ», «CODA. խուլ ծնողների երեխան», «Մի նայեք վերեւ», «Դյունա», «Վարիր իմ մեքենան», «Ռիչարդ արքա», «Մատուտակի պիցցա», «Սարսափների ծառուղի», «Շան իշխանություն» եւ «Վեսթսայդյան պատմություն» կինոնկարները:

Կադրը՝ «Դյունա» ֆիլմից


«Լավագույն ռեժիսոր» կոչման համար կպայքարեն Քեննեթ Բրանան («Բելֆաստ»), Ռյուսուկե Համագուտին («Վարիր իմ մեքենան»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Մատուտակի պիցցա»), Սթիվեն Սփիլբերգը («Վեսթսայդյան պատմություն») եւ Ջեյն Քեմփիոնը («Շան իշխանություն»):

Կադրը՝ «Մատուտակի պիցցա» ֆիլմից


Քեմփիոնն առաջին կին ռեժիսորն է, որը 2 անգամ առաջադրվել է «Օսկարի». 1994 թվականին հավակնորդների թվում նրա «Դաշնամուրը» ֆիլմն էր, այն ժամանակ մրցանակը ստացավ Սփիլբերգը, փոխարենը նա լավագույն սցենարի համար արձանիկի արժանացավ:

Կադրը՝ «Մի նայեք վերեւ» ֆիլմից


Նիքոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Ջեսիկա Չեսթեյնը («Թեմի Ֆեյի աչքերը»), Օլիվյա Քոլմանը («Անծանոթ դուստր»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր») ու Քրիստեն Ստյուարտը («Սփենսեր») հավակնում են «Լավագույն դերասանուհի» տիտղոսին:

Կադրը՝ «Ռիչարդ արքա» ֆիլմից


«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքա»), Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Էնդրյու Գարֆիլդը («Տիկ-տակ, բում»), Դենզել Վաշինգտոնը («Մաքբեթի ողբերգությունը») եւ Բենեդիկտ Քամբերբեչը («Շան իշխանություն»):

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Էնկանտո», «Լուկա», «Միթչելներն ըննդեմ մեքենաների», «Փախուստ» եւ «Ռայան եւ վերջին վիշապ» անիմացիոն ֆիլմերը:

Կադրը՝ «Շան իշխանություն» ֆիլմից


«Շան իշխանությունն» առաջադրվել է 12 անվանակարգերում, 2-ով պակաս՝ «Դյունա»-ն:

Դեռ հայտնի չէ սպասվելիք մրցանակաբաշխության ձեւաչափը, սակայն 7-րդ անգամ երեկոյի ռեժիսորն է լինելու «Էմմի» մրցանակակիր Գլեն Վայսը:

3 տարի շարունակ հաղորդավար չունեցող «Օսկարը» հավանական է, որ այս տարի կվարի Ուիլ Փաքերը, թեկնածուների թվում նշվում է նաեւ Թոմ Հոլանդը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW