Թեեւ Քիմ Քարդաշյանն արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում է կատակերգու Փիթ Դեւիդսոնի հետ, համատեղ լուսանկար սոցցանցերում հրապարակել է ընդամենն օրեր առաջ: Այդ հանգամանքն առիթ դարձավ, որպեսզի լրատվամիջոցները նրա եւ դերասանի հարաբերություններն արդեն պաշտոնական համարեն:
Իր նոր սիրելիի մասին Քարդաշյանը խոսել է Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ: Կատակել է, որ նախկինում էլ սիրավեպեր ունեցել է, բայց դա եղել է մինչեւ Ինստագրամի ի հայտ գալը, դրա համար էլ չգիտի, թե ինչպիսին են զուգընկերոջ հետ լուսանկարներ հրապարակելու կանոնները:
Քիմը պատմել է, որ Դեւիդսոնի հետ հիանալի մի քանի լուսանկար ուներ, որոնցում իսկապես լավ էին նայվում, դրանք էլ տեղադրել է իր էջում.«Հետո ինքս ինձ ասացի՝ այդքան շատ մի հրապարակիր»:
Քարդաշյանն անկեղծացել է, որ Դեւիդսոնի հետ սիրավեպի շնորհիվ փոխել է իր հայացքները կյանքի նկատմամբ.«Այդ ամենը հաճելի է: Ես իմ ընկերներին ու մարդկանց, որոնց սիրում եմ, կոչ եմ անում երջանիկ լինել, ես էլ որոշեցի այդպիսին լինել: 41 տարեկան եմ ու պարզապես որոշել եմ գտնել իմ երջանկությունը: Գնացի այդ քայլին, ու ստացվեց. այնքան լավ է»:
Քարդաշյանը նաեւ պատմել է, որ Դեւիդսոնն իրենց հարաբերությունները «մշտական» է դարձրել՝ իր անունը դաջելով կրծքին.«Նա հաճելի մի քանի դաջվածք ունի, որոնք իմ պատվին է արել: Բայց իմ ամենասիրելին «Իմ ընկերուհին փաստաբան է» գրությունն է»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: