Կանանց գարնանային տոները շարունակվում են՝ չնայած պարբերաբար տեղացող ձյանն ու ցուրտ եղանակին։ Եթե սիրելի կնոջ, մայրիկի, քրոջ կամ ընկերուհու համար նվերներ ընտրելու համար երեւակայությունդ այլեւս չի բավականացնում, ապա առաջարկում ենք մեր օգնությունը։ Դերասան, պրոդյուսեր ու հաղորդավար Ներսես Ավետիսյանի հետ հավաքել ենք կանանց համար լավագույն նվերների գաղափարները։
«Ինձ համար լավագույն նվերներից մեկն օծանելիքն է։ Եթե գիտես քո կնոջ, մայրիկի կամ ընկերուհու սիրելի բույրը, ապա նրանց շատ հաճելի կլինի նվեր ստանալ հենց այդ օծանելիքը։ Չէ՞ որ կանանց համար ամենակարեւորն ուշադրությունն է, իսկ դու այնքան ուշադիր ես եղել, որ ֆիքսել ես նրա սիրելի բույրը։ Եթե ընտրությունը քո ուսերին է, ապա իմ կողմից մի լավ տարբերակ՝ ընտրիր Zielinski & Rozen բրենդի օծանելիքներից մեկը․ դրանք վերջերս ամենաթրենդային բույրերն են համարվում։ Ի դեպ, Հերմոսա խանութներում հաստատ տեսել եմ այս օծանելիքը, իսկ Հերմոսայում կարող ես թույլ տալ քեզ ավելին Rocket Line-ով»։
Ներսեսը խորհուրդ է տալիս նաեւ սիրելիի համար անակնկալ ընթրիք կազմակերպել՝ պատրաստել սեփական ձեռքերով ու ռոմանտիկ մատուցել. «Ընթրիքը մատուցեք մոմերի լույսի ներքո, նրբաճաշակ սպասքով․ չմոռանաք նրա սիրելի ծաղիկները դնել սեղանի մեջտեղում»։
«Ճամփորդությունը միշտ լավ ընտրություն է»՝ Ներսեսը նշում է՝ լավ կլինի, որ ճամփորդություն էլ անակնկալ լինի, եթե գուշակում ես՝ որտեղ ամենաշատը կուզեր հայտնվել քո սիրելին հենց հիմա։ «Եթե ոչ, ապա կարող ես նաեւ հարցնել եւ նրա հետ միասին կազմակերպել ճանապարհորդությունը․ նա դրանից հաստատ ոչ պակաս կուրախանա եւ, անխոս, շատ կգնահատի քո ջանքերը։ Քանի դեռ Երեւանում ցուրտ է, ես կգնայի տաք երկրներ», - ասում է Ներսեսը։
Այստեղ քեզ համար առանձնացրել ենք այն գործակալությունները, որտեղ կարող ես վճարել Idram&IDBank հավելվածով, այսինքն՝ նաեւ Rocket Line-ով ու գնել հիմա, վճարել մինչեւ 6 ամսվա ընթացքում մաս-մաս՝ երբ կցանկանաս։
«Շատ եմ սիրում նվիրել զարդեր, նուրբ վզնոցն, իմ կարծիքով, մնայուն ու շատ հաճելի նվեր կարող է լինել, հատկապես, որ այն ամեն անգամ կրելիս կարթնացնի հիշողություն Ձեր եւ այդ գեղեցիկ պահի մասին ու կջերմացնի Ձեր սիրելի սիրտը։ Վզնոցը կարող է լինել թե՛ թանկարժեք մետաղից՝ զարդարված նրբաճաշակ ադամանդներով, թե՛ ավելի մատչելի տարբերակ՝ հեշտությամբ համադրվող առօրյա հագուստի հետ», - ասում է Ներսեսը։
Զարդերի եւ աքսեսուարների խանութ-սրահներ կարող ես գտնել՝ անցնելով հղումով։
Ներսեսի նվերների լավագույն հնգյակը եզրափակում է սերը․ «Լինի միամսյակի ընթացքում, ծննդյան օրը, թե ցանկացած այլ օր՝ լավագույն նվերը սերն է։ Սեր նվիրիր նրան․ թույլ տուր քեզ ավելին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: