×


«Այս քայլս չմտածված եմ համարում». Իլոնա Մկրտչյանն՝ իր տեսքի, Լուիզա Ներսիսյանի եւ նոր դերի մասին

Իլոնա Մկրտչյանն այս շրջանում նկարահանվում է «Սիրո հասակ» սիթքոմում: Երիտասարդ դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքն ու պատմել մարմնավորած կերպարի, Լուիզա Ներսիսյանի հիմնական խաղընկերը լինելու, իրեն վերագրվող պլաստիկ միջամտությունների մասին, եւ ոչ միայն:

Նոր նախագծում ներկայանալու առաջարկը ստացել է Արմեն Պետրոսյանից եւ երկար չի մտածել.«Միանգամից համաձայնեցի: Իմ կերպարը՝ Գրետիկը, նոր սերնդի վառ ներկայացուցիչ է՝ համարձակ, նորագույն տեխնոլոգիաներին լավ տիրապետող, սիրային եռանկյունիներ ստեղծող, որի հակապատկերն է Ալլան՝ Լուիզա Ներսիսյանի կերտած կերպարը: Այսպես համեմատության միջոցով հստակ ցույց ենք տալիս սերունդների միջեւ եղած տարբերությունները»:

Իլոնա Մկրտչյանը


Իլոնան նշում է՝ Լուիզայի հետ աշխատանքը թե՛ կադրում, թե՛ կադրից դուրս լավ ու հարթ է ընթանում.«Նրան խնդրեցի նկարահանումների ընթացքում ինձ ուղղություն ցույց տալ, օգնել: Լուիզան սիրով համաձայնեց, եւ հենց այդպես էլ աշխատում ենք: Իրականում շատ բան եմ սովորում նրանից»:

Հանրության ուշադրության կենտրոնում լինելն ուղեկցվում է քննարկումներով, երբեմն էլ՝ երիտասարդ դերասանուհու հասցեին հնչող քննադատություններով: Ասում է՝ շատ են քննարկում արտաքինը:

Իլոնա Մկրտչյանը


«Վիրահատական որեւէ միջամտության չեմ դիմել, բայց հաճախ լսում եմ, որ իմ դեմքը «սարքած» է: Ունեմ կոսմետիկ միջամտություն վերին շուրթի շրջանում, սակայն դրա կարիքը բացարձակ չկար, եւ սիթքոմի նկարահանումների ավարտից անմիջապես հետո պատրաստվում եմ հեռացնել նյութը եւ վերադարձնել շուրթերիս բնական տեսքը: Կողմ եմ բնական գեղեցկությանը եւ այս քայլս չմտածված եմ համարում. երեւի ուղղակի գնացի հոսանքի հետեւից, բայց, փառք Աստծո, կարող եմ վերականգնել իմ բնական շուրթերի տեսքը»:

Իլոնա Մկրտչյանը


Զրույցն ամփոփելիս Իլոնան ընդգծեց, որ դերասանական արվեստից բացի, հետաքրքրված է նաեւ հաղորդավարությամբ եւ պատրաստվում է ստանալ համապատասխան կրթություն:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի
Լուսանկարները՝ Avanesyan Photography
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW