×


«Միսս Քարդաշյան, ես սա արել եմ քեզ համար». Քիմը միավորել է չորս սուպերմոդելի

«Icons»-ը Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի գովազդային նոր արշավի խորագիրն է, որի շրջանակում հանդես են գալիս չորս սուպերմոդելներ՝ Թայրա Բենքսը, Հայդի Քլումը, Քենդիս Սվեյնփոլը եւ Ալեսանդրա Ամբրոսիոն:

«Ուրախ ժամանակ եմ անցկացրել Քիմի, Հայդիի, Ալեսանդրայի ու Քենդիսի հետ աշխատելու ընթացքում: Ներքնազգեստի գովազդում չեմ նկարահանվել՝ սկսած այն պահից, երբ հայտարարել եմ մոդելի կարիերան ավարտելու մասին: Skims-ի համար նկարահանումը բացառիկ էր»,- Bazaar.com-ին ասել է 48-ամյա Բենքսը:


Նա նաեւ խոստովանել է, որ բրենդն անչափ ոգեւորել է իրեն, իսկ պատճառն այն է, որ Skims-ը ներքնազգեստներ է արտադրում տարբեր կազմվածքով կանանց համար:

«Իմ մարմինն էականորեն տարբերվում է այն ժամանակներից, երբ պոդիում էի բարձրանում, բայց հիմա ուրախ եմ ցույց տալ փարթամ գեղեցկությունը: Միսս Քարդաշյան, ես սա արել եմ քեզ համար»,- նշել է Թայրան:


Ամբրոսիոն էլ կիսել է Բենքսի կարծիքը: Նա նույնպես ընդգծել է, որ համատեղ աշխատանքն իրեն մեծ հաճույք է պարգեւել:

«Այնքան ուրախ եմ այս արշավի մի մասը լինել ու իսկապես շնորհակալ եմ հնարավորության համար այս խմբի հետ տարածել վստահություն ու սեր սեփական մարմնի նկատմամբ»,- ընդգծել է Ալեսանդրան:

Նկարահանումների ընթացքում Քարդաշյանն էլ միացել է մոդելներին ու բոլորով չպլանավորած լուսանկար են արել:


«Ես չէի նախատեսում լինել Skims-ի նոր արշավում: Բայց կանգնեցի մոդելների կողքին, քանի որ այդ պահն այնքան խորհրդանշական էր»,- նշել է Քիմը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW