×


Հասմիկ Խոջյանն՝ փոխված կյանքի, ամուսնու ծնողների հետ հարաբերությունների եւ նոր կերպարի մասին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանի՝ տիեզերական թեմայով հարսանիքի մասին պատմել ենք: Որքանո՞վ է փոխվել նրա կյանքն ամուսնությունից հետո, ո՞ւմ որոշումն էր հարսանիքից հետո առանձին ապրելը, ինչպիսի՞ն են հարաբերություններն ամուսնու ծնողների հետ եւ առաջիկայում ի՞նչ նոր կերպարով է ներկայանալու հեռուստադիտողին, Հասմիկը պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Փոփոխությունները միայն դրական են, որովհետեւ սկսում ես հասկանալ, որ այն ամենը, ինչի մասին ժամանակին երկուսով երազել եք, պլանավորել, հիմա ամեն օր իրականություն են դառնում: Ու կյանքն ավելի հետաքրքիր կարելի է դարձնել այդ ամենով»,-նշել է նա:


Հարսանիքից հետո զույգն առանձին է ապրում.«Երկուսիս համատեղ որոշումն է եղել: Ամուսնուս ծնողների հետ, բնականաբար, շատ լավ հարաբերությունների մեջ եմ»:

Ասում է՝ կարողանում է աշխատանքը համատեղել նոր կարգավիճակի հետ. «Ամուսնուցս դժգոհություններ չեմ լսել: Հաճելի է, երբ համատեղում ես, այդպես բալանսավորվում է երջանկությունը»:


Առաջիկայում նոր դերով կներկայանա «Երդում» սերիալում.«Առաջարկը Դիանա Գրիգորյանից եմ ստացել: Կերպարը շատ լավն է, կարծում եմ՝ հեռուստադիտողը կսիրի իմ նոր հերոսուհուն: Դադար վերցրի, որպեսզի չհոգնեն ինձնից, ուզում էի վերադառնալ եթեր լավ կերպարով»:


Հասմիկն իր անունով է ներկայանալու նոր նախագծում, իսկ հիմնական խաղընկերը սերիալի գլխավոր հերոսն է.«Պետք չէ նույնացնել ինձ եւ իմ հերոսուհուն, իրենք տարբեր մարդիկ են: Ես խաղում եմ նրան, ու կարեւոր չէ, որ անունը նույնն է: Ինչպես կյանքում, բոլոր Հասմիկները նույնը չեն, այնպես էլ իմ կերպարն ինձ հետ ոչ մի առնչություն չունի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW