×


«Sport Զրույցներ» Դավիթ Մանոյանի եւ Նենսի Ավեսյանի հետ

TotoGaming-ն իր ամբասադոր Դավիթ Մանոյանի հետ համատեղ սկսել է «Sport Զրույցներ» յություբյան հաղորդումների շարքը: Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում քննարկվում են սպորտին առնչվող հարցեր` հրավիրված հյուրի հետ: Այս նախագծի նպատակն է զարգացնել սպորտը Հայաստանում՝ ընդգրկելով լայն լսարան եւ տարբեր տարիքային խմբեր: Քննարկվող հարցերն արդիական են եւ թույլ են տալիս բացահայտել մեր մարզիկներին, նրանց անցած ճանապարհը, ինչպես նաեւ ուղեցույց եւ մոտիվացիա են հանդիսանում մյուս մարզիկների համար: 

«Sport Զրույցներ» 2–րդ հաղորդման շրջանակներում Դավիթ Մանոյանի հյուրը Նենսի Ավեսյանն էր՝ Լոս Անջելեսում բնակվող հայ ֆուտբոլիստ, ով միացել է Հայաստանի կանանց ազգային հավաքականին 2018 թվականին: Մոտ 30 րոպե հետաքրքիր ու հագեցած քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել թե՛ կանանց եւ տղամարդկանց ֆուտբոլին առնչվող թեմաներին, եւ թե՛ Հայաստանում ու ԱՄՆ-ում ֆուտբոլի տարբերություններին: Նայելով հաղորդումը՝ ձեզ համար կբացահայտեք հետաքրքիր փաստեր մարզիկների կյանքից, կտեղեկանաք նորությունների ու առաջիկայում Հայաստանում սպասվող սպորտային բարեփոխումների մասին:
 
Նման եւ այլ հետաքրքիր թեմաներ դուք կգտնեք «Sport Զրույցներ»-ում՝ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին