×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ապրիլ ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Հրանտ Թոխատյան՝ 104 հիշատակում,

• Սիրուշո՝ 55 հիշատակում,

• Լուսինե Թովմասյան՝ 38 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Ապրիլին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է եղել Հրանտ Թոխատյանը: Դերասանը մասնակցում է ընդդիմության նախաձեռնած հանրահավաքներին եւ Ազատության հրապարակում լրատվամիջոցներին տված հարցազրույցներում իր դիրքորոշումն է արտահայտել.«Արցախը չտալը համար մեկ հարցն է, մենք մեր երկիրը չենք տալու․ պետք է միավորվել: Եթե երկրի ղեկավարը չի կարող լուծել այդ հարցը, թող գնա, գան մարդիկ, որոնք կարող են»:

Հրանտ Թոխատյանը մասնակցել է Սարդարապատից Երեւան ուղեւորվող ընդդիմադիրների զրույցին խարույկի շուրջ.«Ես էլ չեմ ուզում պատերազմ, խաղաղության կողմնակից եմ, բայց դա այն դեպքում, երբ ամրացրել ենք մեր սահմանները», -նշել է դերասանը:

Երկրորդ հորիզոնականում Սիրուշոն է: Մայրանալ պատրաստվող երգչուհին շարունակում է սոցցանցերում հրապարակումներ անել իր գործունեության մասին՝ ցույց տալով, որ հղիությունը հնարավոր է համատեղել աշխատանքի հետ:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Հերթական հարցուպատասխանի ընթացքում նա պարզաբանել է, թե ինչու է խուսափում իր որդիների դեմքերը ցույց տալուց: «Երեխաներն իրենք պետք է ընտրեն ցանկանում են ճանաչված լինել, թե՝ ոչ: Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան, կորոշեն»,-նշել է երգչուհին:

Հիշատակումների թվով երրորդ հորիզոնականում այս անգամ Լուսինե Թովմասյանն է: Նա սոցցանցային իր էջերում տեսանյութերով եւ լուսանկարներով է կիսվում Պերուից, որտեղ մեկնել է ամուսնու հետ:



«Երբ մարդու բնավորությունն աշխույժ է եւ ուրախ, նա չի կարող հանգիստ իր տեղը նստել։ Իրեն պետք են նոր հետաքրքրություններ եւ արկածներ։ Իսկ արկածի փնտրման լավագույն ճանապարհը ճանապարհորդությունն է։ Դե ինչ, գնացինք նոր արկածներ որոնելու»,- գրել է գեղեցկուհին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին