Օլյա Հակոբյանը օրեր առաջ դարձել է 34 տարեկան: Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ առաջին բարեմաղթանքները կեսգիշերին լսել է մայրիկից. «Հետո ինձ շնորհավորեցին տղաներս, եւ շարունակվեց՝ ընկերներ, ծանոթներ, հարազատներ»:
Տարեդարձի օրը շատ է սիրում.«Մտերիմներս գիտեն՝ այդ օրը փոքր երեխա եմ դառնում»,- նշել է Օլյան եւ հավելել.«Այս տարի որոշեցի քաղաքից դուրս գնալ եւ այնտեղ նշել օրս»:
Օլյա Հակոբյանը
Այս շրջանում սերիալներում ընդգրկված չէ: Ասում է, որ ստիպված է մերժել հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու առաջարկները՝ սեփական բիզնեսով զբաղվելու համար:
Տեւական ժամանակ շիկահեր լինելուց հետո դերասանուհին այժմ մուգ վարսերով է. «Փոփոխությունը պայմանավորված էր «Երդում» սերիալում նկարահանվելու հետ: Ցանկացա տարբերվել եւ վերադարձա մուգ երանգիս»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի արխիվից


×
6,830





