Անտառապատ տարածք, մեծ տերասսա, 1000 քմ մակերեսով եւ 12 մ բարձրությամբ անգար, հյուրանոցային եւ հանգստի սենյակներ, VIP հանդերձարաններ, հագեցած խոհանոց, սանհանգույցներ, կայանատեղի՝ նախատեսված մոտ 500 մեքենայի համար. այս ամենը՝ նորաստեղծ «Altezza» նախագծի շրջանակում, որը տարատեսակ միջոցառումների անցկացման նոր ու յուրօրինակ հարթակ է լինելու։ Երեւան-Գառնի մայրուղի 6/14 հասցեում «Armenian Helicopters» ընկերությունը կառուցել է ոչ միայն ուղղաթիռների իրենց նոր կայանատեղին, այլեւ որոշել բնության շքեղ տեսարանը կիսել հազարավոր մարդկանց հետ՝ նրանց հյուրընկալելով տարաբնույթ միջոցառումների։
BRAVO.am-ը ներկա է եղել Altezza-ի բացմանը, լուսանկարել հետաքրքիր դրվագները, ինչպես նաեւ զրուցել նախագծի հեղինակների հետ՝ կարեւոր մանրամասներ պարզելով տարածքի հնարավորությունների եւ առաջիկա միջոցառումների մասին։
Altezza-ի տարածքում ստեղծված պայմանները թույլ են տալիս կազմակերպել տարբեր ձեւաչափի համերգներ, կորպորատիվ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, էքսպոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, փառատոներ, հագուստի ցուցադրություններ, մրցույթներ, մեքենաների ցուցադրումներ, շնորհանդեսներ, ֆիլմերի պրեմիերաներ, վարպետաց դասեր եւ այլն։
Ինչպես մեր զրույցում նկատեց Armenian Helicopters ավիաընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Ամալյա Առուստամյանը, Altezza-ն վայր է, որտեղ կարելի է երազել ու կիսվել էներգիայով:
«Ինչպես տեսնում եք, այստեղ ամեն ինչ գեղեցիկ է ու ոգեշնչող։ Վայրի անվանումն էլ պատահական չէ ընտրված. Ալտեցայի նշանակությունը խորհրդանշական է ընկերության համար, իտալերենից թարգմանաբար նշանակում է բարձրություն, թռիչք, որը բնորոշում է Armenian Helicopters-ի գործունեությունը։ Այսպիսով, ուրախ ենք ազդարարել մեր նոր եւ ինքնատիպ նախագծի մեկնարկը։ Այստեղ պլանավորում ենք անցկացնել տարբեր մեծամասշտաբ միջոցառումներ, իսկ ուղղաթիռային կայանի տարածքը շուտով կդառնա յուրատեսակ հանգստի գոտի»,- նշեց Առուստամյանը։
Altezza-ում կայանալիք միջոցառումները կազմակերպելու եւ համակարգելու է «Background Production» ընկերության թիմը, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ այլ ընկերություններ այստեղ միջոցառումներ կազմակերպել չեն կարող։ Background Production-ը սիրով կաջակցի նոր գաղափարների իրագործմանը։ Ընկերության հիմնադիր եւ տնօրեն Վազգեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նկատեց՝ շատ այլ վայրերում, որտեղ մեծամասշտաբ միջոցառումներ են կազմակերպվում, հարմարավետ պայմաններ նախատեսված չեն մեծ թվով հյուրեր ընդունելու համար՝ սկսած սանհանգույցներից մինչեւ մեքենաների կայանատեղի, հոսանքի պատշաճ ապահովում եւ այլն։ Այս առումով լավագույն պայմաններ են ստեղծվել տարաբնույթ նախաձեռնությունների համար:
«Armenian Helicopters-ի հետ համատեղ որոշեցինք այս գեղեցիկ տեսարանը չթողնել միայն ուղղաթիռների հյուրերին, այլեւ այնպես անել, որ տարածքում տարբեր միջոցառումներ լինեն։ Մինչեւ 15 000 մարդ կարող է հյուրընկալել Altezza-ն՝ կախված միջոցառման ձեւաչափից։ Մենք էլ մեր ընկերության թիմով կօգնենք այդ ամենը հնարավորինս հեշտ ու արագ իրականացնել՝ տրամադրելով բոլոր հնարավորությունները»,- նշեց Վազգեն Պողոսյանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տարածքը գործելու է տարվա բոլոր եղանակներին, նա էլ ընդգծեց՝ Altezza-ն բազմասեզոն է. «Մենք ունենք ե՛ւ ամառային հատված, ե՛ւ ձմեռային, ե՛ւ նույնիսկ աշնանային, քանի որ աշունն էլ այս կանաչապատ տարածքում շատ գեղեցիկ է լինում, այսինքն՝ բազմատեսակ վայր է, որտեղ մենք առաջարկում ենք տարբեր հետաքրքիր մտքեր կյանքի կոչել»,- ասաց նա։
Armenian Helicopters-ի հիմնադիրները նաեւ նշում են, որ հետագայում պլանավորում են ընդլայնել իրենց գործունեությունը եւ կառուցել տարածաշրջանում ուղղաթիռների տեխնիկական սպասարկման ամենամեծ կենտրոններից մեկը, որտեղ նաեւ օդաչուների վերապատրաստման դասընթացներ եւ հետաքրքիր ժամանցային տուրեր կկազմակերպվեն։
Առավել մանրամասն տեղեկությունների եւ հետագա նորություններին հետեւելու համար կարող եք այցելել Armenian Helicopters-ի պաշտոնական կայքէջ` https://armheli.com/ կամ նախագծին հետեւել սոցցանցերի էջերում՝
https://www.facebook.com/armenianhelicopters
https://www.instagram.com/altezza_armheli/
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: