×


Ստեփանակերտում կոմիքսների անվճար ամառային դպրոց կանցկացվի

Հուլիսի 10-23-ը Ստեփանակերտում՝ Hub Artsakh-ում, կգործի պատկերապատումների (կոմիքսների) անվճար ամառային դպրոց, որի ընթացքում պրոֆեսիոնալ նկարիչները դասախոսությունների, վարպետության դասերի եւ գործնական պարապմունքների միջոցով պատանիներին կծանոթացնեն պատկերապատումների արվեստին եւ կօգնեն ստեղծել իրենց սեփական կոմիքսները։

«Արցախն ապրում է» խորագրով կրթամշակութային ծրագիրն իրականացնում է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամն՝ «Ինքնահռչակ նկարիչ» դպրոցի հետ համատեղ:

Կոմիքսները պատկերների եւ տեքստի միջոցով ստեղծվող պատմություններն են։ Ծրագրի նպատակն է արցախցի երիտասարդներին սովորեցնել պատկերների լեզուն, որի շնորհիվ հնարավորություն կունենան նաեւ այդ ժանրով աշխարհին ցույց տալ ապրող Արցախը։

«Արցախն ապրում է» խորագրով պատկերապատումների վարպետության դասերի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն նաեւ մուլտֆիլմի տեսակները, կծանոթանան կոմիքսների ստեղծման փուլերին, իսկ դասընթացի ավարտին մասնագետների օգնությամբ կստեղծեն իրենց սեփական կոմիքսները։ Բոլոր աշխատանքները կհրատարակվեն կոմիքսների նոր ժողովածուում։

«Ինքնահռչակ նկարիչ» դպրոցն Արցախում գործելու է արդեն 2-րդ անգամ։

Երկշաբաթյա անվճար դպրոցին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր արցախցիները՝ անկախ նկարչական հմտություններից։

Գրանցվելու համար հետեւեք հղմանը՝ https://armcomics.org/home:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW