×


Քենդալ Ջենները եւ Դեւին Բուքերը բաժանվել են. սիրավեպը տեւել է 2 տարի

Մոդել Քենդալ Ջեններն ու բասկետբոլիստ Դեւին Բուքերը 2 տարի հանդիպելուց հետո բաժանվել են: Entertainment Tonight-ին անանուն աղբյուրը հայտնել է, որ զույգը քննարկել է համատեղ ապագան ու հասկացել, որ այն տարբեր կերպ են պատկերացնում: Նման որոշում նրանք կայացրել են Իտալիայում Քորթնի Քարդաշյանի հարսանիքից հետո: Այնտեղ զույգը միասին էր ու լավ ժամանակ է անցկացրել:

Նշվում է, որ բաժանվելու նախաձեռնությունը Քենդալինն է, որն արդեն մտածում է երեխա ունենալու մասին: Նրա 4 քույրերն ու եղբայրը վաղուց ծնողներ են: Հիմա էլ Ջեններն ու Բուքերը շարունակում են շփվել, սակայն բացառում են վերամիավորվելու տարբերակը:


Նրանց բաժանման մասին լուրերը համացանցում տարածվել են դեռ նախորդ շաբաթ: Քենդալի հետեւորդներն ուշադրություն են դարձրել, որ բասկետբոլիստն Ինստագրամից հեռացրել է համատեղ լուսանկարները: Բացի այդ էլ, զույգը չի շնորհավորել միմյանց հարաբերությունների 2-ամյակի առիթով:

Քենդալին ու Դեւինին առաջին անգամ միասին նկատել են 2020 թվականին, իսկ դրանից մի քանի ամիս անց հաստատել են, որ հանդիպում են:
Սա Ջենների առաջին սիրավեպը չէր բասկետբոլիստի հետ. նախկինում նա հանդիպել է NBA-ի խաղացողներ Բլեյք Գրիֆֆինի ու Բեն Սիմոնսի հետ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW