Բրեդլի Կուպերը հանդիպում է Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնական Հումա Աբեդինի հետ: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին իր աղբյուրներից, նրանք միասին են արդեն մի քանի ամիս ու սկսել են հանդիպել այն բանից հետո, երբ Կուպերը բաժանվել է դերասանուհի Դիանա Արգոյից:
Որոշել են հարաբերությունները դեռ գաղտնի պահել: Նշվում է, որ սիրավեպը սկսվել է ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի շնորհիվ: Նա Կուպերի մտերիմ ընկերներից է ու սիրում է նաեւ Հումային: Պարբերականը հայտնում է նաեւ, որ Met Gala-ին զույգն առանձին է եղել, որպեսզի իրենց կապի մասին ոչինչ հայտնի չդառնա:
Աննա Վինտուրը եւ Հումա Աբեդինը
Մեկ այլ աղբյուր էլ պատմել է, որ Աբեդինն իր մի քանի ընկերների հայտնել է, թե նոր սիրեցյալ ունի, սակայն անունը չի բացահայտել: Ըստ նրա՝ Բրեդլին ու Հուման իրար հիանալի են համապատասխանում, քանի որ երկուսն էլ հետաքրքրված են քաղաքականությամբ ու հումանիտար հարցերով:
Հումա Աբեդինը
47-ամյա դերասանն ավելի վաղ հանդիպել է սուպերմոդել Իրինա Շեյքի հետ, նրանց դուստր Լեան 5 տարեկան է: 45-ամյա Աբեդինն էլ ամուսնացած է եղել քաղաքական գործիչ Էնթոնի Վիների հետ, որից բաժանվել է, քանի որ վերջինս ներքաշված է եղել մի շարք սեքս սկանդալներում: Նրանք որդի ունեն:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: