×


Քլոե Քարդաշյանն ու նախկին սիրելին երեխա կունենան փոխնակ մոր միջոցով

Քլոե Քարդաշյանն ու նրա նախկին սիրելին՝ Տրիստան Թոմփսոնը, սկանդալային բաժանումից հետո երկրորդ երեխան են ունենալու: Այս տեղեկությունը EOnline-ի հետ զրույցում հաստատել է Քարդաշյանի ներկայացուցիչը եւ նշել, որ երեխան լույս աշխարհ է գալու փոխնակ մոր միջոցով:

«Կարող ենք հաստատել, որ Թրուն քույր կամ էլ եղբայր է ունենալու: Քլոեն անչափ շնորհակալ է փոխնակ մորից այդ օրհնության համար: Կուզեինք մեզ հանգիստ թողնեն, որպեսզի Քլոեն կարողանա կենտրոնանալ ընտանիքի վրա»,- նշել է նա:

Ավելի վաղ համացանցում սկսել են լուրեր շրջանառվել, որ Քլոեն եւ Տրիստանը նորից միասին են. «Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Փոխնակ մայրն արդեն կրելիս է եղել փոքրիկին, երբ հայտնի է դարձել, որ Տրիստանն այլ կնոջից երեխա է ունեցել»:


Մարալի Նիկոլսը Տրիստան Թոմփսոնից տղա է ունեցել 2021-ի դեկտեմբերին, այդ հարաբերությունները բասկետբոլիստը սկսել է մինչեւ Քլոեի հետ հանդիպելը:

Մինչ այդ Տրիստանն ու Քլոեն մեկ անգամ չէ, որ բաժանվել են մարզիկի բազմաթիվ դավաճանությունների պատճառով, ապա նորից վերամիավորվել: Նրանց դուստրը՝ Թրուն, 4 տարեկան է: Բասկետբոլիստը եւս 2 երեխա էլ ունի այլ կանանցից:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին