×


Ինչպես կողմնորոշվել սառեցնող տեխնիկայի ընտրության հարցում

Ամռանը սպասում ենք բոլորս, բայց բավական է այն գա՝ սկսում ենք տանջվել տապից ու տոթից։ Սակայն այսօր գոյություն ունեն մեծ թվով սարքեր, որ օգնում են տապից փրկվել։ Սովորաբար, սառեցնող տեխնիկա ասելով նկատի ունեն օդորակիչ, հովհար, սառնարան ու սառցարան։ Այս տեսությունը կազմելիս ուսումնասիրել ենք բազմաթիվ ապրանքներ, որպեսզի ձեզ առավել հեշտ լինի կողմորոշվել մոդելների ընտրության հարցում:

Օդորակիչներ

Օդորակիչները լինում են երկու տեսակի՝ split համակարգեր (որոնք էլ բաժանվում են ինվերտորային ու ոչ ինվերտորային տիպերի) եւ շարժական։ Split համակարգերը բոլորիս քաջ հայտնի օդորակիչներն են, որ բաղկացած են դրսի ու ներսի բլոկներից:
Ոչ ինվերտորային split համակարգերն աշխատում են կոմպրեսորի ցիկլային միացման ու անջատման սկզբունքով։ Այսինքն, դուք ընտրում եք ջերմաստիճանը, եւ երբ օդորակիչը տաքացնում/սառացնում է օդը մինչեւ այդ աստիճանը, սարքն անջատվում է։ Իսկ ինվերտորային օդորակիչներն ավելի սահուն են փոփոխում ջերմաստիճանն ու աշխատում են անդադար՝ իջեցնելով ու բարձրացնելով հզորությունը։ Չմոռանաք ուշադրություն դարձնել նաեւ օդորակիչի BTU-ի վրա։ Ինչքան BTU-ն բարձր է, այնքան օդորակիչը հզոր է։

Իհարկե, լավագույն տարբերակը լավագույն օդորակիչներ՝ Mitsubishi, Panasonic, Bosch, գնելն է։ Բայց սահմանափակ բյուջեի դեպքում էլ ավելի լավ է վստահելի խանութից, ինչպիսին է, օրինակ, Զիգզագը, գնել խոշոր արտադրողի պարզ ու որակյալ մոդել՝ TCL, MDV, Haier։

Նման խանութները տրամադրում են առնվազն 1 տարվա երաշխիք, իսկ շատ մոդելների դեպքում՝ նաեւ անվճար տեղադրում։ Օդորակիչի ավելի երկար աշխատանքի համար անհրաժեշտ է իրականացնել տեխնիկական սպասարկում եւ մաքրում ոչ պակաս, քան տարին երկու անգամ։

Շարժական օդորակիչները բաղկացած են միայն մի բլոկից, սակայն գործառույթի տեսանկյունից չեն տարբերվում split համակարգից։ Շարժական օդորակիչները հարմարավետ են տեղափոխման առումով։ Ինչեւէ, նման օդորակիչներն ունեն մեկ մեծ մինուս։ Դա խողովակի առկայությունն է, որով պատուհանից կամ պատի մեջ բացված անցքից դուրս է բերվում վերամշակված տաք օդը։


Հովհարներ

Հիմա հասկանանք՝ ինչ տեսակի են լինում հովհարները։ Սեղանի էլեկտրական հովհարները կարող եք տեղադրել հորիզոնական ցանկացած հարթության վրա՝ առավելագույնս ապահովելով ձեզ հովացնող օդի հոսանքով։ Չափսերով նման հովհարներն այդքան էլ մեծ չեն։ Հատակի էլեկտրական հովհարներն ավելի մեծ են սեղանի հովհարներից, սակայն աշխատանքի սկզբունքը նույնն է՝ անցկացնում են օդի հոսանքը թիակների միջով։

Օդը սառեցնող էլեկտրական հովհարներն իջեցնում են օդի ջերմաստիճանը եւ բարձրացնում խոնավությունը։ Պարզապես պետք է հատուկ տարայի մեջ ջուր լցնել ու միացնել սարքը։ Ջրի շնորհիվ հովհարով անցնող օդը սառում է։ Վերջապես՝ առանց թիակներ հովհարներն ապահովում են օդի ուժեղ, հավասարաչափ ու անխափան հոսանք, քանի որ օդն անցնում է օղակաձեւ իրանի միջով ու դուրս մղվում ավելի մեծ արագությամբ։

Սառնարաններ

Սառնարան ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել սառեցման համակարգին։ Կան սառեցման կաթիլային համակարգով սառնարաններ ու ավելի ժամանակակից մոդելներ No Frost համակարգով։ No Frost համակարգն ապահովում է օդափոխում խցիկներում եւ թույլ չի տալիս սառցակեղեւի առաջացում։


Կան մի շարք արտադրողներ, ում սառնարանները համաշխարհային ճանաչում ունեն ու որակապես առանձնանում են՝ Bosch, Liebherr, Miele, Samsung։ Առկա են նաեւ բյուջետային, բայց բարձրորակ տարբերակներ՝ Haier, Hotpoint Ariston, Indesit։

Սառնարանները նաեւ հարկավոր է պարբերաբար մաքրել, որպեսզի ներսում պահպանվի անվտանգ միջավայր սնունդի համար։ Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել հայտնի ապրանքանիշերի մաքրող նյութեր, որոնք կապահովեն հիգիենիկ մաքրում (այստեղ պետք է առանձնացնենք Bosch ապրանքանիշի բարձրորակ մաքրող հեղուկները

Սառցարաններ

Եթե անհրաժեշտ է մեծ քանակությամբ մթերք պահպանել երկար ժամանակ, ապա սառնարանի սառցախցիկի ծավալը չի բավականացնի։ Այստեղ օգնության են գալիս սառցարանները։ Սառցարանների գինը կախված է օգտակար ծավալից, էներգախնայողության դասից ու հալեցման համակարգից։ Որակապես անհամեմատելի են Liebherr, Samsung ապրանքանիշները։ Լավ ընտրություն են նաեւ Haier, Hotpoint Ariston, Indesit, MDV բրենդների մոդելները։

Bosch սառեցնող տեխնիկա

Առանձին անդրադառնանք Bosch ապրանքանիշին, որը շատ առումներով ոլորտում համարվում է առաջատարներից մեկը, իսկ տեղ-տեղ՝ առաջատարը։ Split համակարգերի դեպքում Bosch-ն ունի երկու շարք՝ Climate Line 2000 եւ Climate Line 5000։

Երկու շարքն էլ ունեն էներգախնայողության A դաս։ Առաջին շարքն ունի R410А սառնագենտ, իսկ երկրորդը՝ էկոլոգիական R32 սառնագենտը։ Bosch ապրանքանիշի օդորակիչների դեպքում առավելություն են նաեւ 2 տարվա երաշխիքն ու անվճար տեղադրումը, եթե գնումն իրականացնում եք Զիգզագ վաճառասրահներից:

Մթերքի թարմության մասին կարող է պատմել այն սառնարանը, որում մթերքը պահվում է։ Bosch սառնարանները ոչ միայն պահպանում են մթերքի թարմությունն ու համը, այլեւ դարակների մտածված դիրքի ու ընդարձակ արկղերի շնորհիվ միշտ հեշտ է իմանալ, թե ինչը որտեղ է: Պետք չէ մոռանալ նաեւ, որ սառնարանը գիցեր-ցերեկ միացված է մնում, ուստի Bosch-ի մոդելների էներգախնայողության բարձր դասի շնորհիվ նաեւ տնտեսում եք ձեր գումարը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW