Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը զվարճալի նկարահանում են իրականացրել Իտալիայում ու անգամ ստիպված եղել ոստիկաններին բացատրություն ներկայացնել:
Իր հումորի զգացումով աչքի ընկնող դերասանուհին ամուսնուն համոզել է անսովոր ֆոտոշարք անել: Նրանք սպիտակ ծածկոցներով փաթաթված նկարվել են Հռոմի հայտնի Տրեւի շատրվանի մոտ:
Անդրեասյանը ցույց է տվել ստացված լուսանկարն ու պատմել, թե ինչ է տեղի ունեցել նկարահանման ընթացքում:
«Երբ կինը, որին սիրում եմ, նաեւ լավագույն ընկերս է, դաշնակիցն ու ցանկացած զվարճալի հոլովակի եւ ֆոտոշարքի գլխավոր մեղավորը, նշանակում է՝ կյանքում իսկական ջեքփոթ եմ շահել: Գիշերը ժամը 5-ին արթնանալ, վերցնել վերմակն ու գնալ Տրեւիի մոտ կարող էի միայն հանուն իմ սիրելի, կախարդական կնոջ: Մեր նկարահանումը տեւել է ընդամենը 15 րոպե, քանի որ տեղի ոստիկանությունը համարել է, թե մերկ ենք ու հեռացրել է մեզ: Բայց իմ հագին սվիտեր կար՝ իմ բնատուր հայկական սվիտերը: Համարում եմ՝ ոստիկանների կողմից անհանդուրժողականություն էր», - կատակել է ռեժիսորը:
Ռեժիսորը նաեւ դիմել է տղամարդկանց ու հայտնել, որ նրանք, ովքեր ամեն օր համբուրում են իրենց կանանց, այդպես չվարվողներից ավելի երկար են ապրում:
«Գրանցվեք մեր ընտանեկան երջանիկ կյանքի դասընթացներին: Բնականաբար, ձեզ ոչինչ չենք սովորեցնի, բայց մի լավ կուրախացնենք»,- կատակել է Անդրեասյանը:


×
3,748





