×


Հայտնի են Քիմ Քարդաշյանի ու Փիթ Դեւիդսոնի բաժանման պատճառները

Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները գրում են Քիմ Քարդաշյանի ու Փիթ Դեւիդսոնի բաժանման եւ դրա պատճառների մասին, թեեւ նախկին զույգը ոչ մի կերպ դրանք չի մեկնաբանում:

Page Six-ը, հղում անելով Քարդաշյանի ընտանիքի մտերիմ մարդու, գրում է, որ բաժանման հիմնական պատճառը եղել է տարիքային տարբերությունը: Քարդաշյանը 41 տարեկան է, իսկ Դեւիդսոնը՝ 28:


«Նրանք շատ տարբեր նախապատվություններ ունեն կյանքում: Փիթն ինքնաբուխ է ու իմպուլսիվ եւ ցանկանում է, որ ամեն հարմար առիթի Քիմը նրա մոտ Նյու Յորք մեկնի: Բայց Քիմը 4 երեխա ունի ու չի կարող նրանց ամեն պահ թողնել: Նա նվիրված մայրիկ է. երեխաները միշտ առաջին տեղում են լինելու: Քիմը ցանկանում է, որ իր տանն ու կյանքում ներդաշնակություն լինի», -ասել է անանուն աղբյուրը:

Նա նաեւ ընդգծել է, որ Քարդաշյանը մի քանի բիզնես ունի, ակտիվ է նաեւ սոցցանցերում եւ իր զբաղվածության հետ լրիվ հյուծվել է այդ հարաբերություններում: Քիմի վրա հատկապես շատ է ազդել ամուսնալուծությունը:

Entertainment Tonight-ն էլ գրել է, որ Քարդաշյանը զգացել է, որ 9 ամսվա հարաբերություններից հետո նրանց միջեւ եղած կայծը մարել է, ու Դեւիդսոնը պատրաստ չէ որեւէ լուրջ քայլի:   


«Նրանց միջեւ իսկական քիմիա կար ու հիմա էլ պահպանվել է, բայց Քիմը ցանկանում է ազատ լինել ու միաժամանակ էլ հանդիպել որեւէ մեկի հետ: Նա շարունակում է պաշտել Փիթին ու միշտ ընկերություն կանի հետը, քանի որ կարծում է՝ հիանալի տղա է»,- սա էլ մեկ այլ աղբյուր:

Սկզբում Քարդաշյանին դուր է եկել, որ Փիթը Քանյեի հակապատկերն է, սակայն շատ շուտով այդ ամենը դուրս է եկել վերահսկողությունից: Նրանք սկսել են շատ ժամանակ անցկացնել միասին, իսկ Քարդաշյանը դեռ պատրաստ չէ որեւէ մեկի հետ ապրել, փաստում է աղբյուրը:


Քիմն ու Փիթը NBC ալիքի Saturday Night Live շոուի ժամանակ մարմնավորել էին Ժասմինին եւ Ալադինին՝ համբուրվելով եթերում: Դրանից կարճ ժամանակ անց սկսել էին հանդիպել ու միասին ժամանակ անցկացնել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին