×


Ռիտա Օրան ու ռեժիսոր Տայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են

Երգչուհի Ռիտա Օրայի եւ ռեժիսոր Տայկա Վայտիտիի ամուսնության մասին հայտնի է դարձել The Sun պարբերականին: Զույգի հարսանիքն անցել է Լոնդոնում ու միայն ամենահարազատ մարդիկ են հրավիրված եղել: Անանուն աղբյուրը հայտնել է, որ Օրան չի ցանկանում անձնական կյանքը հրապարակային դարձնել:

31-ամյա երգչուհին 46-ամյա ռեժիսորի հետ ամուսնությունից հետո ազգանունը փոխել է Օրա-Վայտիտիի:

Նրանք ծանոթացել են 2018 թվականին, սակայն սկսել են հանդիպել 2021-ին: Առաջին անգամ նրանց միասին պապարացիները նկատել են նախորդ տարվա մայիսին Սիդնեյում քայլելիս: Օրան այնտեղ էր մեկնել «Ձայնը» երաժշտական շոուի նկարահանումների համար, իսկ Վայտիտին նկարահանում էր Marvel-ի «Թոր. սեր եւ ամպրոպ» ֆիլմը:


Ապա Օրան միասին լուսանկար է հրապարակել, որում գրկախառնված են, ու գրել է. «Լավ ժամանակներ, հիշողություններ, պատահական նկարներ իմ հեռախոսում ու մարդիկ, որոնց սիրում եմ»:

Նախորդ տարվա օգոստոսին էլ առաջին անգամ միասին կարմիր գորգին են հայտնվել որպես զույգ ու ներկա եղել «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի պրեմիերային, ապա՝ Met Gala-ին:

Սեպտեմբերին Օրան Vogue Australia-ին տված զրույցում պատմել է, որ իր անձնական կյանքի մասին նախընտրում է չխոսել. «Հիմա իմ կյանքի հիանալի փուլում եմ, միայն սա կասեմ, այսքանը բավական է: Կարծում եմ՝ գաղտնիությունը կարեւոր է: Շատ բաներ եմ սովորել կյանքիս 20 տարիների ընթացքում»:


Այս տարվա հունիսին են առաջին խոսակցությունները եղել, որ Օրան ու Վայտիտին գաղտնի նշանվել են: Իսկ հիմա նրանք արդեն ամուսիններ են. օսկարակիր ռեժիսորի մատնեմատին մատանի են նկատել:  

Նախկինում Վայտիտին ամուսնացած է եղել կինոպրոդյուսեր Չելսի Ուինսթենլիի հետ ու երկու երեխա ունի: Ամուսնալուծվել է 2018-ին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին