×


Սիլվա Հակոբյանի դստեր 3-ամյակի խնջույքը, նոր հոլովակն ու երկրորդ երեխայի անունը

Սիլվա Հակոբյանի դուստրը՝ Միլան, օրեր առաջ դարձել է 3 տարեկան: Տոնական օրվա լուսանկարները երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ խոսել ենք ապագա բալիկի եւ նոր տեսահոլովակի մասին:

«Տարեդարձին ամեն ինչ կազմակերպել էինք իր ցանկությամբ եւ իր սիրելի գույների մեջ: Հյուր էին եկել մուլտհերոսներ, եւ մանկական շոու-ծրագրից անմասն չմնացինք նաեւ մենք: Բարձր տրամադրություն ուներ, ոգեւորված էր ամեն ինչով: Մեր նպատակն իր օրը տոն դարձնելն էր, ինչը ստացվեց: Այնքան հագեցած ու ուրախ անցավ, որ տունդարձի ճամփին ուժասպառ քնեց»,- պատմել է Սիլվան:


Շուտով երգչուհին նոր տեսահոլովակ կներկայացնի, որը նկարահանվել է «Տուկ-տուկ» երգի հիման վրա. «Հեղինակը քույրս է, գործիքավորել է եղբայրս, իսկ ռեժիսորը Կարեն Ստեփանյանն է: Կարծում եմ՝ մինչեւ ամսվա վերջ պատրաստ կլինի»:


Երգչուհու երկրորդ բալիկը կծնվի սեպտեմբերին. «Անունն արդեն որոշել ենք՝ Սառա: Միլան շատ է սպասում: Արդեն որոշում է, թե ինքը որտեղ պետք է քնի, քույրը` որտեղ: Հուսով եմ՝ շատ չի խանդի, եւ լավ ընկերուհիներ կդառնան»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW