×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը hուլիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հուլիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո ՝ 84 հիշատակում,

• Նազենի Հովհաննիսյան՝ 56 հիշատակում,

• Վարդան Պետրոսյան՝ 49 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հուլիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը կրկին Սիրուշոն է: Նա առաջին անգամ նորածին դստեր հետ հոլովակ եւ լուսանկարներ էր հրապարակել՝  «Զաբել», «Հինգ շաբաթական։ Իմ երրորդը» գրառումներով, որոնք մեծ արագությամբ տարածվեցին կայքերում:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Աղյուսակում երկրորդը Նազենի Հովհաննիսյանն է: Դերասանուհին ակտիվ է սոցիալական հարթակներում. պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ նրա գրառումը տարածել էին մի շարք լրատվամիջոցներ: «Յուրաքանչյուրս կարող էինք լինել նրա տեղում: Խաղաղ թող մնա հոգիդ երկնքում...»,- գրել է Նազենին:




Հուլիսին նա տոնում էր իր 40-րդ տարեդարձը: Հրապարակված լուսանկարներից եւ տեսանյութերից պարզ է դառնում, որ տարեդարձի խնջույքին մասնակցել են մի շարք հայտնիներ: «Ձեռքդ պինդ բռնած՝ տանում ես ճաշակը, որակը ու երգ-բանալիները, որոնք սրտեր են բացում»․ այս տողերով էլ Նազենին շնորհավորել էր Ավետ Բարսեղյանի տարեդարձը:

Հիշատակումների թվով երրորդ հորիզոնականում է Վարդան Պետրոսյանը: Դերասանը եւս անդրադարձել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը. «Սա անմարդկայնության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չէ, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության…»:





Վարդան Պետրոսյանը պատմել էր, որ հուլիսին անմոռանալի ժամանակ է անցկացրել Արցախի Աղավնո գյուղում, մասնակցել է Վարդավառին: Նա նաեւ տեղեկացրել է, որ մոտ ապագայում ներկայացում է խաղալու այնտեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին