Երգիչ, շոումեն, դերասան Արամ Mp3-ի ընտանիքը համալրվել է. երկու որդիներին՝ Առնոյին եւ Դավիթին, միացել է դուստրը: Աղջնակի համար ընտրել են գեղեցիկ Շողեր անունը:
Բարի լուրը Արամը հայտնել է սոցցանցային իր էջերում՝ հրապարակման մեջ օգտագործելով Կոմիտասի «Շողեր ջան» երգը:
«Սիրտս կրակով լցվավ, Շողեր ջան: Շողեր Արամի Սարգսյան»,- գրել է նա:
Դեռ 2019 թվականին BRAVO.am-ի հետ հարցազրույցում Արամը խոստովանել էր, որ ցանկանում է դուստր ունենալ եւ «վայելել այդ քաղցրությունը»: Նյութը կարող եք կարդալ այստեղ:
Արամ Mp3-ն՝ որդիների հետ
Նորածին Շողերին եւ բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: