×


Ջոնի Դեփը վերադառնում է կինո որպես ռեժիսոր

Ջոնի Դեփը վերադառնում է կինո որպես ռեժիսոր. նա հայտարարել է 25 տարվա մեջ առաջին անգամ ֆիլմ նկարահանելու մտադրության մասին։ Դերասանը կաշխատի հայտնի իտալացի նկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի մասին կենսագրական դրամայի վրա։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

«Մոդիլիանի» ֆիլմը կդառնա Դենիս Մակինթայրի համանուն պիեսի ադապտացիան եւ կցուցադրի Մոդիլիանիի կյանքի երկու օրերը, որոնք որոշիչ են դարձել նրա կարիերայի համար։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Փարիզում 1916 թվականին։ Ֆիլմի պրոդյուսերներն են Ալ Պաչինոն եւ Բարի Նավիդին։ Արդյոք Ջոնի Դեփը կնկարահանվի ֆիլմում որպես դերասան, դեռեւս հայտնի չէ։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ գարնանը Եվրոպայում։

Ջոնի Դեփը


«Ինձ համար մեծ պատիվ է Մոդիլիանիի կյանքի մասին ֆիլմ նկարահանելը»,- ասել է Դեփը The Hollywood Reporter-ին։ «Նա դժվարին կյանք է ունեցել, բայց, ի վերջո՝ հաղթանակ. դա պատմություն է, որի հետ կարող են նույնանալ բոլոր հեռուստադիտողները»:

Այս ֆիլմը կդառնա Ջոնի Դեփի երկրորդ ռեժիսորական աշխատանքը․1997 թվականին նա բեմադրել է «Քաջը» վեսթերնը։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Մարլոն Բրանդոն եւ ինքը՝ Ջոնի Դեփը։

Ջոնի Դեփը


Դեփի ռեժիսորական աշխատանքը փորձ կլինի վերսկսել կարիերան նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ սկանդալային դատական գործընթացից հետո. բռնության մեղադրանքների պատճառով դերասանը կորցրել էր բոլոր առաջարկները։ Մայիսի վերջին դատարանը դերասանուհուն մեղավոր է ճանաչել զրպարտության համար եւ պարտավորեցրել փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ, որ Ջոնի Դեփը մասնակցում է ռեժիսոր Մայվեն Լե Բեսկոյի «Ֆավորիտուհի» ֆիլմին, որը պատմում է Լյուդովիկոս XV-ի վերջին սիրուհու՝ Ժաննա Դյուբարիի կյանքի մասին։ Դեփը կատարում է թագավորի դերը։ Ֆիլմը կցուցադրվի էկրաններին հաջորդ տարի։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին