×


Քիմ Քարդաշյանին թալանած ավազակ․ «Նա փողը քամուն էր տալիս, ես էլ հավաքեցի»

Հանցավոր հանցախմբի անդամը, որը 2016 թվականին Քիմ Քարդաշյանից Փարիզի Նորաձեւության շաբաթի ընթացքում 10 միլիոն դոլարի զարդեր էր գողացել, ասել է, որ չի զղջում իր արարքի համար։

Երկու տարի բանտում անցկացրած Յունիս Աբասը VICE News-ին տված հարցազրույցում ասել է, որ Քիմը չպետք է «այդքան տպավորիչ լիներ» եւ պարտավոր էր քիչ «գլուխ գովել»։ «Արդյո՞ք ես ինձ մեղավոր եմ զգում: Ոչ, ինձ միեւնոևյն է»,- ասել է նա։


Աբասը նշել է, որ աղքատության մեջ ապրող շատերին այդ պահվածքը հրահրում է նման գործողությունների, Քիմը պետք է ավելի քիչ «գլուղ գովեր» այն մարդկանց մոտ, ովքեր դա չեն կարող իրենց թույլ տալ: Ոմանք դա ընկալում են որպես պրովոկացիա։

Դեպքը տեղի էր ունեցել 6 տարի առաջ, ավազակները ներխուժել էին Քիմի սենյակ, ատրճանակ պահել նրա գլխի ուղղությամբ, որից հետո կապել էին նրան, փակել լոգարանում եւ սենյակից գողացել 10 միլիոն դոլարի զարդեր։


«Ոտքերիցս բռնեցին ու քարշ տվեցին անկողին, հագնված չէի։ Այդ պահին մտածեցի, որ ինձ, հնարավոր է, բռնաբարեն։ Ես արդեն համակերպվել էի այդ մտքի հետ, սակայն, բարեբախտաբար, այդպես չեղավ։ Ինձ կապեցին եւ ատրճանակ ուղղեցին ինձ վրա։ Կարծում էի, որ հիմա կրակելու են գլխիս։ Անընդհատ ասում էի. «Կմեռնեմ, հա՞, կմեռնե՞մ, ինձ ողջ թողեք, ես երեխաներ ունեմ»,- ավելի ուշ հուզված պատմում էր Քիմ Քարդաշյանը։

Միջադեպը Քիմի համար անհետեւանք չմնաց․ դրանից հետո նա սկսեց վատ քնել, վախենալ սենյակում մենակ մնալուց եւ ստիպված եղավ դիմել մասնագիտական օգնության։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին