×


Հրաչ Մուրադյանի դստեր առաջին լուսանկարներն ու հայրիկի մաղթանքը

Հաղորդավար Հրաչ Մուրադյանի դուստրը՝ Միան դարձել է մեկ տարեկան: Այս առիթով հաղորդավար հայրիկն առաջին անգամ հրապարակել է դստեր լուսանկարներն ու գրառում արել:


«Արդեն մեկ տարի է՝ ես ու մայրդ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ` քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա... Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք միասին քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է... Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»,- լուսանկարներին կից գրել է Հրաչը:

Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW