×


Արվեստի գործեր՝ հանուն սիրո. Ջենիֆեր Լոպեսի երեք հարսանյաց զգեստերը

Ջենիֆեր Լոպեսն իր OntheJLo կայքում ցուցադրել է իր զգեստերը, որոնք կրել է Բեն Աֆլեքի հետ հարսանիքի տոնակատարությանը:


Երգչուհին երեք զգեստ ուներ, բոլորն էլ՝ ստեղծված նրա համար բացառապես Ralph Lauren-ի դիզայներների կողմից։ Դրանցից մեկը՝ կարճ թեւերով բաց մեջքով եւ երկար երկայնափեշով սպիտակ զգեստը երգչուհու երկրպագուներն արդեն տեսել էին Կալիֆոռնիայում կայացած տոնակատարության ժամանակ պապարացիների կողմից արված նկարներում։

Երկրորդը նման է առաջինին, սակայն տարբերվում է ավելի խորը դեկոլտեով եւ անսովոր թափանցիկ շղարշով, որը նման է գլխանոցի։


Երրորդ զգեստը նույնպես բաց մեջքով է եւ ցածր դեկոլտեով, իսկ զգեստի վերնամասը ասեղնագործված է մարգարիտներով եւ բյուրեղներով։ Հենց այս զգեստն է ամենից շատ համապատասխանում միջոցառման դրես կոդին եւ պարուրված է հին շքեղ Հոլիվուդիյան լուսապսակով։ Բաց մեջքով մետաքսե համակցությունը պատված է բազմաթիվ մարգարիտներով զարդարած մանյակներով: Թանկարժեք շղարշը ձեռքով պատրաստելու համար պահանջվել է ավելի քան 30 ժամ աշխատանք: Հավանաբար, հենց այս զգեստն է Ջենիֆերն ընտրել ամուսնու հետ պարելու համար։


Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը գաղտնի հարսանիք էին արել Լաս Վեգասում այս տարվա հուլիսին, իսկ հետո այդ առիթով տոնակատարություն էին կազմակերպել, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ օրը դերասանի՝ Ջորջիա նահանգի Ռիսբորո քաղաքում գտնվող առանձնատանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW