×


Սիլվեստր Ստալոնեի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ 25 տարվա ամուսնությունից հետո

Սիլվեստր Ստալոնեի կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ 25 տարվա ամուսնությունից հետո։

Դիմումը ներկայացվել է Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանում: Ինչպես ասվում է դատական փաստաթղթերում, Ֆլավինը մեղադրում է ամուսնուն «ընտանեկան ունեցվածքը դիտավորյալ վատնելու» համար, ինչը բացասաբար է ազդել ընտանիքի ֆինանսական վիճակի վրա, եւ պահանջում փոխհատուցում, ինչպես նաեւ Ստալոնեին դատավարության ընթացքում ակտիվների տնօրինման արգելք։


Դատական փաստաթղթերը նաեւ պարզաբանում են, որ նա պահանջում է «համատեղ ձեռք բերված գույքի արդար բաժանում», ինչպես նաեւ իրենց ընտանիքի՝ Փալմ Բիչ առանձնատան միանձնյա օգտագործում, որն ունի յոթ ննջասենյակ եւ տասը լոգասենյակ, ինչպես նաեւ մասնավոր լողափ, նավամատույց եւ հյուրատուն:

Բացի այդ, Ֆլավինը ցանկանում է վերադարձնել իր օրիորդական անունը:

Զույգի ամուսնալուծության մասին լուրերը հայտնվեցին այս շաբաթ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ստալոնեի մարմնի վրա կնոջ դեմքով դաջվածքի փոխարեն հայտնվել է իր շան կերպարը։ Սակայն, ինչպես նշել է Ստալոնեի հրապարակախոս Միշել Բեգան, դերասանն ասել էր, որ պատճառը կնոջ կերպարով դաջվածքի անհաջող շտկումն է։


«Մենք խաղաղ եւ գաղտնի կերպով լուծում ենք անձնական հարցերը»,- ասել է դերասանն իր ներկայացուցչի միջոցով։

Ֆլավինը նույնպես ակնարկել է բաժանման մասին՝ օգոստոսի 10-ին իր դուստրերի հետ գրառում կատարելով Instagram-ում: «Այս աղջիկներն իմ առաջնահերթությունն են: Ուրիշ ոչինչ նշանակություն չունի: Չորսս՝ ընդմիշտ»,- գրել էր նա։

Ստալոնեն մեկնաբանել է լուրը TMZ-ին՝ նշելով, որ ինքն ու իր կինը հաճախ են վիճում, եւ նրանց վերջին կոնֆլիկտը եղել է շան պատճառով, ում կերպարը նա դաջել է իր ուսին։ Դերասանը, սակայն, նշել է, որ բաժանման պատճառը դա չի եղել:

«Մենք չենք բաժանվել այդպիսի չնչին վեճի պատճառով: Մենք պարզապես գնացինք տարբեր ուղղություններով: Ես շատ եմ հարգում Ջենիֆերին։ Ես միշտ կսիրեմ նրան: Նա հրաշալի կին է։ Նա ամենալավ մարդն է, ում ես երբեւէ հանդիպել եմ»,- ասել է դերասանը:


Սիլվեստր Ստալոնեն եւ Ջենիֆեր Ֆլավինը ամուսնացել են 1997 թվականին։ Նրանք ունեն 3 դուստր՝ Սոֆիա, Սիսթին եւ Սքարլեթ։ Մինչ այդ դերասանը երկու անգամ ամուսնացած էր եղել։ Նրա առաջին կինը դերասանուհի Սաշա Զակն էր, ամուսնության մեջ նրանք ունեցան որդիներ Սեյջը եւ Սերխիոն, իսկ 1985 թվականին բաժանվեցին։ Ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց Ստալոնեն ամուսնացավ մոդել եւ դերասանուհի Բրիջիթ Նիլսենի հետ, ում հետ ապրեց երկու տարի։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW