×


Իրինա Շեյքի էկզոտիկ հանգիստը խոզերի ու Բրեդլի Կուպերի հետ

Սուպերմոդել Իրինա Շեյքը որոշել է այս արձակուրդը յուրահատուկ անցկացնել: Նա Բահամյան կղզիներում է՝ օվկիանոսի ափին, որտեղ կան շատ խոզեր, եւ սա դեռ ամենը չէ. լուսանկարներից պարզ է դառնում, որ նրան ընկերակցում է նաեւ նախկին սիրելին՝ Բրեդլի Կուպերը:

Կադրերը բավական ջերմ ու դրական են ստացվել. Շեյքը լողազգեստով է, ժպտում է կենդանիների կողքին, իսկ Կուպերը հաճույքով կերակրում է նրանց, սրանք էլ ապացույցները.

View this post on Instagram

A post shared by irina shayk (@irinashayk)


Նախկին զույգը, որը համատեղ դուստր ունի՝ 5 տարեկան Լեան, որոշել է միասին հանգստանալ: Թեեւ կադրերում Լեան չկա, բայց, ամենայան հավանականությամբ, նա ուղեկցում է ծնողներին ու հենց հանուն դստեր են ծնողները որոշել միասին մի քանի օր անցկացնել:

Սկզբում հետեւորդներն ուրախացել են ու մտածել, որ նրանք վերամիավորվել են, սակայն հետո հասկացել են, որ պարզապես պահպանում են ընկերական հարաբերությունները:


Շեյքն ու Կուպերը բաժանվել են 2019 թվականին, բայց պարբերաբար հանդիպում են ու միասին մեծացնում իրենց դստերը:

Նրանց անսպասելի սիրավեպը սկսվել էր 2015 թվականին, երբ մոդելը բաժանվել էր Քրիշտիանու Ռոնալդուից: Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, իսկ երբ ամեն ինչ հայտնի դարձավ, մի քանի անգամ նաեւ կարմիր գորգին հայտնվեցին: Բաժանման պատճառն այդպես էլ հայտնի չդարձավ, դրանից հետո երկուսն էլ աղմկոտ սիրավեպեր չեն ունեցել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին