×


«Մենք նորանոր հաղթանակների կարողություն ունենք». օդապարիկով ամենաերկարատեւ առանց վայրէջքի թռիչքի ռեկորդակիր Բարսեղյան

Փետրվարի 16-17-ին «Սքայբոլ» ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանը եւ Ռուսաստանի Օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովն իրականացրել են օդապարիկով ամենաերկարատեւ առանց վայրէջքի՝ 34 ժամ 39 րոպե տեւողությամբ թռիչք: Վերջինս ներկայացվել էր Համաշխարհային ավիացիոն սպորտաձեւերի ֆեդերացիային՝ որպես համաշխարհային ռեկորդ գրանցելու համար:


Մի քանի ամիս տեւած դիտարկումներից հետո Ֆեդերացիայի կողմից տրվել է դրական եզրակացություն, եւ առաջին անգամ Համաշխարհային ավիացիոն սպորտաձեւերի ֆեդերացիան գրանցել է Հայաստանի կողմից իրականացված համաշխարհային ռեկորդ:


Երեւանում օգոստոսի 29-ին հանդիսավոր արարողությամբ «Սքայբոլ» ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանին հանձնվեց համապատասխան վկայականը։


«Ես սա համարում եմ մեր միասնական հաղթանակը, քանի որ այս թռիչքով ոչ միայն ապացուցեցինք, որ մեզ համար չկան անհասանելի նպատակներ, այլ նաեւ որ մենք կարողություն ունենք նորանոր հաղթանակներ ուրվագծելու համար: Նշաձողն արդեն սահմանված է եւ այն պետք է հետեւողականորեն բարձրացնենք»,- իր խոսքում նշեց Նաիրի Բարսեղյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին