×


«30 արծաթ» նոր սերիալի դերասանական կազմն ու պրոդյուսերի «չարությունը»

Սեպտեմբերի 5-ից ATV-ի եթերում կմեկնարկի պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր սերիալի ցուցադրությունը: Նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:

««Ու աշխարհում մի օր արծաթն ավելի ուժեղ փայլեց, քան ճշմարտությունը»՝ երեւի թե այսպես կարելի է բնորոշել մեր նոր նախագիծը, որը կոչվում է «30 արծաթ»»,- նշել է Ելենան եւ շարունակել, որ բարձրաձայնում են դավաճանության թեման:


Սերիալի ռեժիսորն Արմեն Գեւորգյանն է, սցենարիստը՝ Անահիտ Մխիթարյանը:

«Մեկ-մեկ ես էլ եմ գնում նկարահանման հրապարակ եւ խանգարում եմ: Իմ աշխատանքը՝ որպես ռեժիսոր, կարոտում եմ, թույլտվություն եմ վերցնում ռեժիսորից եւ «չարություն» անում նկարահանման հրապարակում»,-ասել է Ելենան:


Նկարահանումները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ: Դերասանական կազմում են Ալեքսանդր Բաբասյանը, Վիկտորիա Սահակյանը, Նորայր Եղյանը, Մերի Մովսիսյանը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Ղուկասյանը, Կարինե Ջանջուղազյանը, Հակոբ Տեր-Հակոբյանը:


Նկարահանումներ են անցկացրել կանանց քրեակատարողական հիմնարկում. «Ճշմարտանման տեսարաններ ստանալու համար անհրաժեշտ էր խցում էլ լինել: Դերասանների վրա այցը հոգեբանորեն շատ էր ազդել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW