×


Լուիշ Ֆիգու. «Պատիվ է լինել Դիջիթեյնի դեսպանն ու նպաստել նրա առաջընթացին»

Հայաստանում է գտնվում Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացող, Ոսկե գնդակի դափնեկիր Լուիշ Ֆիգուն, որը հանդիսանում է նաեւ Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադորը:

Նրան ընկերությունում ողջունել է Դիջիթեյնի հիմնադիր Վարդգես Վարդանյանը: Նա նշել է, որ տպավորիչ է նման լեգենդար խաղացողի հետ համագործակցությունը:

«Մեր գրասենյակում այնպիսի ոգեւորվածություն է տիրում Ֆիգուին տեսնելու առիթով: Շրջել ենք սենյակներում, եւ ամենուր ցանկանում էին նկարվել հետն ու ստորագրություն վերցնել: Այնքան դրական հույզեր փոխանցեց բոլորին: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքը մեծապես կնպաստի բրենդի ճանաչմանը»,- ասել է Վարդանյանը:

Լուիշ Ֆիգուն եւ Դիջիթեյնի հիմնադիր Վարդգես Վարդանյանը


Երեւանում գտնվելու համար ոգեւորված էր նաեւ Լուիշ Ֆիգուն, վերջին անգամ նա այստեղ եղել է 2018 թվականին, երբ մասնակցել է Լեգենդների խաղին: Ֆուտբոլիստն ուրախ է միանալ Դիջիթեյն ընկերությանն ու նրա մի մասը կազմել:

«Այն ժամանակ այնքան էլ հնարավորություն չունեի տեսարժան վայրերում լինել ու Հայաստանի մշակույթին ծանոթանալ: Ուրախ եմ կրկին այստեղ լինել: Մեծ պատիվ է ինձ համար լինել Դիջիթեյնի դեսպանը: Շնորհակալություն պարոն Վարդանյանին, որ նման ընկերություն է կառուցել, այն Հայաստանն աշխարհում ներկայացնելու տեսանկյունից էլ շատ կարեւոր է: Պատիվ է դրա մի մասը լինել ու օգնել նրա առաջընթացին»,- ընդգծել է ֆուտբոլիստը:

Լուիշ Ֆիգուն


Նա շեշտել է, որ սովորաբար նմանատիպ համագործակցություն սկսելիս մի քանի հանգամանք է հաշվի առնում՝ նախ կարեւոր է փոխշահավետության հանգամանքը, բացի այդ էլ աշխատանքը պետք է երկարաժամկետ լինի: Ֆիգուն ավելացրել է, որ իր նպատակն է օգնել Դիջիթեյնին նոր կապեր հաստատել ու իր ծառայություններն ընդլայնել:

«Մեր համատեղ քայլերն արագ չստացվեցին, քանի որ տեխնոլոգիական ոլորտից այնքան էլ տեղյակ չեմ ու ժամանակ պետք եղավ, որ ծանոթանամ, բայց հետո հաճելիորեն զարմացա, երբ իմացա, թե այն ինչ գործունեություն է իրականացնում: Այստեղ էլ՝ գրասենյակում, անակնկալի եկա՝ այս ամենը տեսնելով: Ուզում եմ ընկերության հետ համագործակցել որքան հնարավոր է երկար ժամանակ: Ինձ համար կարեւորն այն է, որ Դիջիթեյնը գոհ լինի իմ աշխատանքից: Կձգտեմ այն առաջ մղել այլ շուկաներում եւ նրա նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել»:


Ֆիգուն արդեն իսկ հստակ օրակարգ ունի, որի շրջանակում արդեն գիտի իր 6 ամսվա անելիքներն ու երկրների ցանկը, որտեղ պետք է այցելի՝ որպես Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադոր:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW