BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում սեպտեմբեր ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով՝ ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Իվետա Մուկուչյան՝ 92 հիշատակում,
• Սիրուշո՝ 64 հիշատակում,
• Արամ MP3՝ 45 հիշատակում:
Սեպտեմբերին հիշատակումների թվով առաջատարն Իվետա Մուկուչյանն է։ Երգչուհու մասին հրապարակումները հիմնականում կապված են եղել տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ Անկախության 35-ամյակին Հանրապետության հրապարակում կայացած համերգին նրա մասնակցության եւ ստացած հոնորարների հետ։
Սիրուշոն երկրորդ հորիզոնականում է: Երգչուհու մասին հրապարակումները շարունակել են կապված լինել «Պռեգոմեշ» ընկերության շուրջ ծավալված իրադարձությունների հետ, սակայն ամսվա գլխավոր թեմաներից էր նաեւ նրա ելույթը Coca-Cola Fest 2026-ին:
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրուշոն հայտարարել էր. «Մեր պահեստներն այժմ փակ են Քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ եւ «Պռեգոմեշ»-ի ապրանքատեսակներ։ Այս ամենը մեր ամիսների աշխատանքն է, որը միանգամից լրացնելն անհնար է»։
Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պատերազմի օրերին իր եւ Լեւոն Քոչարյանի նամակագրությունից հատվածներ՝ գրելով. «Կյանքի ամենադժվար շրջաններից, որ մշտական վերք թողեց՝ չբուժվող, չվերացող... Սկսվեց 6 տարի առաջ՝ այսօր...»։
Երրորդ հորիզոնականում Արամ MP3-ն է: Անկախության 35-ամյակի տոնական միջոցառման ծախսերի մասին հրապարակումներում, այլ հայտնիների շարքում, բազմիցս հիշատակվել է նաեւ երգչի անունը։ Նրա անունը շոշափվել է նաեւ «Մեկ in մեկ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Արուսիկ Տիգրանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։


×
82





